Բաժիններ՝

«Կան միջազգային դրամաշնորհներ, ներդրումներ, բայց դրանք քիչ են». Ռադիկ Մարտիրոսյան

«Այս զեկուցման նյութի տարբերությունը նախորդ տարիներից այն է, որ 2017թ. մենք իրականացրել ենք առաջին անգամ մեր գիտական բոլոր կազմակերպությունների գործունեության արդյունավետություն․ընտրվել է տասը չափանիշ, թե դրանց ինչպես են բավարարում մեր բոլոր կառույցները՝ առանձին վերցրած»,- այսօր ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ այդ չափանիշերն են միջազգային կապերը, ներդրումները, հասարակության հետ կապերը, և այլն։

Հարցին՝ նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում տարեկան ժողովի ժամանակ ԳԱԱ շենքը փակելու վերաբերյալ խոսակցություններ կային, այդ հարցն արդեն փակվա՞ծ է, նա այսպես պատասխանեց. «Ո՞վ էր ասում։ Ոչ, նման բան չկա։ Ես որևէ պաշտոնյայի կողմից չեմ լսել, թե այս շենքը կարող են փակել։ Շենքի տերը՝ պետությունը, հայտարարել է Պետական գույքի վարչության նախագահի բերանով, որ ԳԱԱ-ի շենքը երբեք չի վաճառվելու ոչ մեկին։ Այդ հայտարարությունն արվել է, դրանից հետո թեման փակվել է»։

Մարտիրոսյանն ասաց, որ ԳԱԱ հիմնական մտահոգությունը կապված է միջոցների հետ, որոնք անհրաժեշտ են գիտությանը. «Դժվար է միայն այսօրվա չափերով աշխատել։ Կան միջազգային դրամաշնորհներ, ներդրումներ, և այլն, բայց դրանք քիչ են, որպեսզի ավելի լավ գիտական արդյունքների հասնենք»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս