Բաժիններ՝

ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առևտրական պատերազմը կարող է արգելակել համաշխարհային տնտեսության աճը. ԱՀԿ-ի ղեկավար

Չինաստանի եւ ԱՄՆ-ի լայնամասշտաբ առեւտրական պատերազմը, որը կարող է սկսվել Վաշինգտոնի կողմից Պեկինի նկատմամբ առեւտրական սահմանափակումների կիրառման հետեւանքով, զգալի ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա եւ կարող է արագորեն արգելակել նրա աճը: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեվեդուն մարտի 28-ին հայտարարել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցում։

«Մենք տեսնում ենք գլոբալ առեւտրական պատերազմի տանող առաջին քայլերը… Մի բան է, եթե այն վերաբերի միայն պողպատին ու ալյումինին, եւ բոլորովին այլ բան, եթե խոսքը վերաբերում է հարյուրավոր, հազարավոր ապրանքների: Այդ դեպքում ազդեցությունը մեծապես այլ կլինի»,-ասել է Ազեվեդուն: Լայնամասշտաբ առեւտրական պատերազմը «լուրջ ազդեցություն կգործի գլոբալ տնտեսության վրա», իսկ գլոբալ աճի տեմպը կարող է նվազել «շատ արագ», հավելել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս