
Թուրքիայում Գերմանիայի քաղաքացի է կալանավորվել

Թուրքիայում «ահաբեկչական խմբավորմանն աջակցելու» հիմնավորմամբ Գերմանիայի քաղաքացի է կալանավորվել: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Գերմանիայի 28-ամյա քաղաքացին ձերբակալվել էր մարտի 14-ին՝ Թուրքիայից Սիրիա անցնելու ժամանակ: Թուրքական կողմի համոզմամբ՝ նա մտադիր էր Սիրիայում անդամակցել քրդական «Ժողովրդական միություն» կուսակցությանը (PYD), որին թուրքական կողմն ահաբեկչական է համարում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ տեղյակ են իրենց քաղաքացու կալանավորման մասին լուրերից, կապվել են դեսպանության հետ և ուսումնասիրում են դեպքի մանրամասները: