
Լուսանկարիչը Կեմերովոյի առևտրական կենտրոնում 30 երեխաների է փրկել խաղային ռեկվիզիտի օգնությամբ

Երիտասարդ լուսանկարիչ Եվգենին շուրջ 30 երեխաների է փրկել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» արեւտրական կենտրոնում՝ օգտագործելով իր ռեկվիզիտում եղած հակագազը: Այս մասին գրել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:
Եվգենիի (ազգանունը թերթին հայտնել հրաժարվել է) խոսքով՝ իր ֆիրման մանկական տոներ էր անցկացնում այն հարթակում, որն ամենից մոտ Է եղել կինոդահլիճներին: Երբ սկսվել է հրդեհը, նկարիչն առաջիններից մեկն է նկատել այն: Զարմանալի պատահականությամբ նրա ստեղծագործական ռեկվիզիտում հակագազ է եղել:
Երիտասարդը հագել է այն եւ նետվել ծխածածկույթի մեջ: Քանի որ նա մանկական միջոցառումների անցկացման լավ փորձ ուներ, կարողացել է արագորեն հավաքել երեխաներին եւ իր հետ դուրս տանել այրվող դահլիճից, իսկ ապա դեպի փրկարար ելքեր: Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհ է բռնկել մարտի 25-ին: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: