
Թել Ավիվի օդանավակայանում մարդատար ինքնաթիռներ են բախվել

Թել Ավիվի միջազգային օդանավակայանում երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել գետնավարման ուղիներում, տուժածներ չկան: Այդ մասին հայտնել է Իսրայելի «Գալեյ ՑԱՀԱԼ» ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալներով՝ քարշակման ժամանակ Գերմանիայի Germania ընկերության հանրանավը դիպել է Իսրայելի El Al ավիափոխադրողի ինքնաթիռին, որը պատրաստվում էր թռիչքի:
«Չվերթը չեղարկվել է, ուղեւորները հանվել են ինքնաթիռից: Տուժածներ չկան»,- նշել է ռադիոն: Տեսանյութում, որը հրապարակել են զանգվածային լրատվամիջոցները, երեւում է, որ վնասվել են երկու ինքնաթիռների պոչաթեւերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: