ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։
Դիարբեքիրի դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրին կալանավորելու մասին որոշում է կայացրել:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Մայիսի 28-ին ժամը 18:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր-Իշխանաձոր ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրին իրար են բախվել Բերձոր քաղաքի 4-րդ թաղամասի N տան բնակիչ 1994թ. ծնված Ա. Ա-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի և Իշխանաձոր գյուղի բնակիչ 1984թ. ծնված Ա.Հ-ի վարած «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենաները։
Կանադայում երիտասարդն աղջկան առաջարկություն է արել օդապարիկում, որը դրանից հետո ընկել է ծառերի վրա:
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը պլանավորվում է հոկտեմբերին անցկացնել Սոչիում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1959 թ. ծնված Գ. Բ.-ի դին։
Մենք ունենք իրավիճակ, որ այո, մարդ կա՝ միանվագ նպաստ է ստացել մի քանի միլիոն դրամ, հետո ամեն ամիս էլ մի քանի հարյուր հազար դրամ թոշակ է ստացել։ Եվ գործող դատախազը, որը տվյալ պահին կոռուպցիոն ռիսկի թիրախն է, հնարավոր է, որ քայլերի դիմի՝ իր սոցիալական վիճակը պահպանելու համար։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է առաջին տարին Անգլիայի առաջնությունում:
Սերբիան չի պատրաստվում անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 30-ին ժամը 15.00-ին կքննարկի 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ավագանու անդամի թեկնածուների կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: Այս մասին տեղեկացրին ԿԸՀ-ից:
«Իշխան Զաքարյանն Ազգային ժողովում լինում է: Ես այդ մասին տեղյակ եմ, հանդիպել եմ նրա հետ: Այս պահին, եթե չեմ սխալվում, նա Մոսկվայում է: Մեր դաշինքում ձեր նշած անձանց միջև որևէ տարաձայնություն չկա, ամեն ինչ կարգին է: Ես որևէ տեղեկություն չունեմ, այս պահին ունենք այն, ինչ ունենք»:
«Մեր երկրում կա ռեալ արդարության ճգնաժամ։ Ցանկացած պատգամավոր այսօր ստանում է առնվազն 500 նամակ՝ մեկ նստաշրջանի ընթացքում, որոնց 90 տոկոսը վերաբերում է դատական համակարգում առկա խնդիրներին։ Ես շատ լավ հասկանում եմ՝ ձեր բերած փոփոխությունն ինչ խնդիր է կարգավորում. ջերմոցային պայմաններ ստեղծել այն մի քանի տասնյակ մարդկանց համար, որոնք կխռովեն, կլքեն համակարգը»։
«Քննարկվող նախագիծը, որը պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին է, ցույց է տալիս մեր պետական կառավարման համակարգի անլրջությունը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ի աջակցություն Թուրքիայում բանտարկված լրագրողների նոր նախաձեռնություն է սկսել:
«Ինչքան էլ դալաններում դատավոր բռնեք՝ 1000 դրամ կաշառք վերցնելիս, կաբինետներում, որ վերցվում են կաշառքներ և կայացվում դատական վճիռներ, ակնհայտ է բոլորին։ Մարդիկ վախենում են դիմել դատարան, որովհետև գիտեն, որ մեղավորը կհայտնվի ազատության մեջ, անմեղին կդատապարտեն։ Ունե՞ք վիճակագրություն, երբ մենք բարձրացրինք թոշակն ու աշխատավարձերը, կոռուպցիան ինչքանո՞վ է նվազել։ Մինչև 600 հազար թոշակ են ստանում»։
Ավազակային հարձակում գետնանցումում:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում օրվա ընթացքում իրականացված երկրորդ պայթյունի հետեւանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, եւս 30 հոգի վերքեր են ստացել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ստեղծված «Առաջ, հանրապետություն» շարժումը եւ «Դեմոկրատական շարժումը» (MoDem) շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել երկրի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում:
Ս.թ. մայիսի 30-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության միջև:
«Մենք առաջիկայում բախվելու ենք այն փաստի հետ, որ ԱԺ կանոնակարգը լի է հակասություններով և բարդություններով։Մենք խորհրդարանական հանրապետություն դարձանք, իսկ կառավարությունը շարունակում է մեզ պայմաններ թելադրել»,-այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Սոցիալդեմոկրատական կուսակցությունը (SPD) մայիսի 30-ին խորհրդարանում խմբակցության նիստի ժամանակ կբարձրացնի գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու հարցը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող ամուսինը հացադուլ է հայտարարել՝ կապված կալանքի տակ պահելու վայրում անընդունելի պայմանների հետ:
ՆԱՏՕ-ն պլանավորում է Սեւ ծովում անվտանգությունն ապահովել Ռումինիայում համալրված բազմազգ բրիգադի ուժերով, որի մեջ մտնում են միայն դաշինքի երկրների ստորաբաժանումների զինվորականները:
Վրացական բանակում խորհրդային արտադրության «Կալաշնիկով» գնդացիրները մայիսի 30-ից փուլառփուլ կփոխարինվեն նատօյական ստանդարտների գնդացիրներով, մասնավորապես, M-240-ով, որոնք գտնվում են ԱՄՆ-ի բանակի սպառազինության մեջ:
Մալայզիայի Սելանգորի նահանգի ստորին ատյանի դատարանը Գերագույն դատարանի քննությանն է հանձնել ԿԺԴՀ-ի քաղաքացի Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր սպանության մեջ մեղադրվող երկու անձանց գործը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյան այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ հատուկ ռեժիմով քննարկման ընթացակարգը նրա համար է արվում, որ հաշվի առնելով հարցրերի հրատապությունը, դրանք ժամ առաջ ընդունվեն։
Մոսկվայում եւ Մերձմոսկվայում նախօրյակին մոլեգնած փոթորկից զոհերի թիվը հասել է 14-ի:
Պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 19.10-ի սահմաններում, իրենց տանը սունկ ուտելու հետևանքով:
Ավստրալիայի դաշնային խորհրդարանի անդամ Ջեյսոն Ֆալինսկին Ներկայացուցիչների պալատում պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առնչությամբ հանդես է եկել ելույթով: