ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին Սոչիում
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը պլանավորվում է հոկտեմբերին անցկացնել Սոչիում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը: «ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը նախատեսվում է հոկտեմբերի 11-ին անցկացնել Սոչիում»,-ասել է Լեբեդեւը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով ԱՊՀ-ի երկրների նախագահների վարչակազմերի ցանկությունները, պետությունների ղեկավարների խորհրդի նիստում կներկայացվեն երկրների համար ամենակարեւոր հարցերը:
Լեբեդեւը նաեւ տեղեկացրել է, որ Սոչիում մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին, կկայանա ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Նա նշել ՝, որ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը մայիսի 26-ին կայացել է Կազանում, «արդյունավետ էր, կառուցողական, դրական արդյունքով»:
Լեբեդեւն ընդգծել է, որ ԱՊՀ-ն «կշարունակի տնտեսական եւ հումանիտար համագործակցության խորացմանն ուղղված աշխատանքը»: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Լեբեդեւը, արդի իրողություններին Համագործակցության ադապտացման գործընթացը բավականին արդյունավետ է շարունակվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը։