Բաժիններ՝

Հրանտ Դինքն ամեն գնով պայքարեց մարդու իրավունքների համար. ավստրալացի պատգամավոր

Ավստրալիայի դաշնային խորհրդարանի անդամ Ջեյսոն Ֆալինսկին Ներկայացուցիչների պալատում պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 10­-րդ տարելիցի առնչությամբ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
«Հրանտ Դինքն իր ողջ կյանքը նվիրել է հայ­թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Նա իր լրագրողական կարիերան ձոնել է հայ ժողովրդի դժվարությունները ճանաչելուն ու փորձել է հաշտեցում ստեղծել մշակույթների միջև: Չնայած ծայրահեղականների կողմից Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարությունների առնչությամբ հնչեցվող սպառնալիքներին՝ Հրանտ Դինքը շարունակեց ամեն գնով պայքարել մարդու իրավունքները պաշտպանելու համար»,­-նշել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ չնայած Դինքի ողբերգական մահվան՝ նա միշտ կհիշվի իրավունքները պաշտպանելու ու արդարությունն առաջ մղելու գործում իր նվիրվածության ու քաջության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031