Բաժիններ՝

ՆԱՏՕ­-ն հրաժարվել է իր զորքերը տեղակայել վրացական նավահանգիստներում

ՆԱՏՕ-ն պլանավորում է Սեւ ծովում անվտանգությունն ապահովել Ռումինիայում համալրված բազմազգ բրիգադի ուժերով, որի մեջ մտնում են միայն դաշինքի երկրների ստորաբաժանումների զինվորականները: Այդ մասին վրացական «Ռուսթավի­-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է ՆԱՏՕ­ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը:

«Այս փուլում մենք չենք պլանավորում ՆԱՏՕ­-ի ուժեր տեղակայել վրացական նավահանգիստներում: Մենք իսկապես գնահատում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունները Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության համատեքստում այն առումով, որ Վրաստանն ավելի տեղեկացված է եւ դաշինքին տեղեկատվություն է տրամադրում այս տարածաշրջանի վերաբերյալ: Մենք ուշադրություն ենք դարձնում Սեւ ծովի ավազանում ՆԱՏՕ­-ի ուժերի ներկայության ուժեղացման վրա: Դա նշանակում է, որ, օրինակ, Ռումինիան գլխավորում է բազմազգ բրիգադը, որի մեջ մտնում են Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի եւ ՆԱՏՕ-­ի այլ երկրների զինծառայողներ»,­-ասել է Գյոթեմյուլլերը՝ ամփոփելով ՆԱՏՕ-­ի Խորհրդարանական վեհաժողովի՝ մայիսի 29­-ին անցկացված նստաշրջանի արդյունքները, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս