
Կանադայում սիրահարների փոխադրող օդապարիկը մխրճվել է ծառերի մեջ

Կանադայում երիտասարդն աղջկան առաջարկություն է արել օդապարիկում, որը դրանից հետո ընկել է ծառերի վրա: Իջնելու պահին նկարահանված տեսահոլովակին ուշադրություն է դարձրել Mashable պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել Էդմոնտոն քաղաքում: Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես էօդապարիկը մեծ արագությամբ թռչում եւ մխրճվում ծառերի մեջ: Դրանից հետո օդաչուին հաջողվում է այն նստեցնել դաշտում: Տեսագրության հերոսներն են Քրիստին Փիթերսը եւ Սթիվեն Մարտինը: WTOL 11 ալիքին տված հարցազրույցում Փիթերսը պատմել է, որ վաղուց էր երազում օդապարիկով երկինք բարձրանալ: Մարտինը կատարել է նրա ցանկությունը եւ նրան առաջարկություն արել:
Դրանից հետո նրանք սկսել են արագորեն իջնել, օդաչուն նրանց խնդրել է ամուր բռնվել:
«Մենք դեռ գետնից մոտավորապես 12 մետր բարձրության վրա էինք, եւ հանկարծ ամեն ինչ սկսեց ցնցվել, մենք լսեցինք, թե ինչպես են կոտրվում ճյուղերը եւ հայտնվեցինք ծառի վրա», պատմում է աղջիկը: Մարտինի խոսքով՝ ի վերջո ոչ ոք չի տուժել: Երիտասարդը հավելել է, թե նույնիսկ ուրախ է իրենց գլխին եկած արկածի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: