Վրացական բանակում Կալաշնիկովի գնդացիրները կփոխարինեն ամերիկյան M-240-ով
Վրացական բանակում խորհրդային արտադրության «Կալաշնիկով» գնդացիրները մայիսի 30-ից փուլառփուլ կփոխարինվեն նատօյական ստանդարտների գնդացիրներով, մասնավորապես, M-240-ով, որոնք գտնվում են ԱՄՆ-ի բանակի սպառազինության մեջ: Այդ մասին լրագրողներին հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ մայիսի 30-ին Կրծանիսում գտնվող ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի հրաձգարանում կկայանա ամերիկյան արտադրության M-240-ի գնդացրի հնարավորությունների ցուցադությունը, որին ներկա կլինեն Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: