Դիարբեքիրի 59-ը թաղամասերում հանվել է երկու օր առաջ հայտարարված փողոց դուրս գալու արգելքը:
83 տարեկան հասակում մահացել է գեներալ Մանուել Նորիեգան, որը Պանաման ղեկավարել է 1983 թվականից մինչեւ 1989 թվականը:
Դադարեցվում են «Ծառուկյան» դաշինքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավորներ Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի և Հարություն Կարագյոզյանի պատգամավորական լիազորությունները։
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին:
Տաքշենդի մերձակա լեռներում մայիսի 28-ին պարապլանով թռչելիս զոհվել է Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանության անվտանգության ծառայության ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին:
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել Ուկրաինայի հարավարեւելքի իրադրության կարգավորման շուրջ, բայց նաեւ ակնկալում է Կիեւի հետ Վաշինգտոնի երկխոսության ակտիվացում:
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը մերժել է Էկվադորի նոր նախագահ Լենին Մորենոյի հայտարարությունները, որն իրեն մեղադրել է ցանցահենային գործունեության մեջ
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը ընդունել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով ներկայացված մեղադրականը:
Ընդդիմությունը պնդում է, որ մայիսի 29-ին Վենեսուելայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվել է գրեթե 250 մարդ:
Թուրքիայի իշխանությունների հետ մոտ հարաբերություններով ու սադրիչ լուրերով, հակահայկական հոդվածներով հայտնի թուրքական Yeni Akit պարբերականի գլխավոր խմբագիր Քադիր Դեմիրելը սպանվել է:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 1ին կժամանի Ստամբուլ:
Ականապատված ավտոմեքենա է պայթեցվել Բաղդադի կենտրոնում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է անհրաժեշտության դեպքում չափազանց դժվարին զրուցակից լինել Brexit-ի շուրջ բանակցություններում:
ԱԺ-ն շինհրապարակ է հիշեցնում, նորեկները նախկինների սենյակները չեն հավանում, վերանորոգում և կահավորում են իրենց ճաշակով: Վերանորոգվել է անգամ Վարդան Օսկանյանի հարմարավետ՝ նախամուտքով աշխատասենյակը, այն նոր տեր ունի՝ ՀՅԴ խմբակցության անկուսակցական Անդրանիկ Կարապետյանը՝ Արմավիրից:
Մայիսի 29-ին, ժամը 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Օհանովի փողոցի 2 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ մի անծանոթ տղամարդ զենքը ձեռքին կրակում է դռանը և պատուհաններին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան կալանավորվել է:
Մայիսի 29-ի ցերեկը Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում մոլեգնած սաստիկ փոթորիկը 13 մարդու կյանք է խլել, վերջին տվյալներով՝ տուժել է գրեթե 170 մարդ:
Ձերբակալվել է Գեղարքունիքի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը՝ կաշառքի միջնորդության համար։ Տեղեկություն կար, թե կաշառատուի որդին անազատության մեջ է, իսկ դեպքը եղել է 4-5 տարի առաջ։
Մայիսի 30-ին ժամը 03:47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 1 հասցեում գտնվող թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ավանդաբար մայիս ամսին չամուսնացող հայերն այդ բացը կլրացնեն հունիսին։ Ամռան առաջին ամսին հարսանիքների մեջ կանցկացնի քաղաքական էլիտան։
Քիլլերներր մանրամասն ներկայացրել են, թե ինչպես էին պլանավորել իրականացնել իրենց հանձնարարությունը: Այդ ամենը տեսաձայնագրվել է նախ Արթուր Ասատրյանի կողմնակիցների կողմից, ինչից հետո նրանց հանձնել են համապատասխան մարմիններին: Համապատասխան աշխարհում արդեն հայտնի է, որ «օրենքով գողն» ու Արտյոմ Կանևսկոն իրենց հանցավոր մտադրությունը միասին են պլանավորել։
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն առաջիկայում կնշանակվի Վրաստանում ՀՀ դեսպան:
Սամվել Ալեքսանյանի կողմից հողին հավասարեցվեց այդ շուկան իր հարակից վաճառակետերով հանդերձ: Գյուղացիները մինչ վերավաճառողներին իրենց մթերքը հանձնելը հնարավորություն ունեին ինքնուրույն իրացնել մթերքը, սակայն Ալեքսանյանի մոլի կառուցման ժամանակ կամաց-կամաց նրանք դուրս հրավիրվեցին շուկային հարող տարածքներից, որից հետո առհասարակ զրկվեցին իրացման հնարավորությունից:
Մայիսի 29-ին, ժամը 23:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում՝ նախկին «Օրբիտա» գործարանի մոտակայքում գտնվող կիսակառույց շինությունից կրակ է նկատվում:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) երկու տեսարժան վայրեր մտել են աշխարհի 25 ամենահանրաճանաչ տուրիստական վայրերի ցանկը, որը կազմել է TripAdvisor ճանապարհորդությունների մասին պորտալը։
Ֆուտբոլի Պորտուգալիայի գավաթի եզրափակիչում գնդակը գլխավոր մրցավարին է հասցրել դրոնով մարզադաշտի վրայով թռած տղամարդը: Սոցցանցերի օգտատերերը հիացել են տեսածից:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնին նկատել են Լոնդոնի խանութներից մեկում առանց հերթի մեկ զույգ կիսագուլպա գնելիս:
OK Live-ի գաղտնի հեռարձակում։ Պարտադիր չէ ուղիղ եթեր ապահովել բոլոր հետևորդների համար։ OK Live հավելվածը հնարավորություն է տալիս գաղտնի հեռարձակում կատարել խմբի որոշակի մասնակիցների, ընկերների մի խմբի համար։