«Պատգամավորները կրկին առանց ձայնի իրավունքի մնացին». Նիկոլ Փաշինյան

«Մենք առաջիկայում բախվելու ենք այն փաստի հետ, որ ԱԺ կանոնակարգը լի է հակասություններով և բարդություններով։Մենք խորհրդարանական հանրապետություն դարձանք, իսկ կառավարությունը շարունակում է մեզ պայմաններ թելադրել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունն արտահերթ նիստ է նախաձեռնել, և հիմա էլ որոշում է, թե ինչ նախագծեր պետք է քննարկվեն. «Նույնիսկ շեշտում է, որ հարկավոր է դրանք շտապ քննարկել: Ստացվում է, որ պատգամավորները կրկին առանց ձայնի իրավունքի մնացին: Սա պարզապես անընդունելի է»։

Պատգամավորն առաջարկեց ժամանակային սահմանափակում չմտցնել, սակայն ԱԺ նախագահը չընդունեց առաջարկը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031