Բաժիններ՝

«Լրագրողներ առանց սահմանների»­-ն աջակցություն է հայտնել Թուրքիայում բանտարկված լրագրողներին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ի աջակցություն Թուրքիայում բանտարկված լրագրողների նոր նախաձեռնություն է սկսել: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathabet.net-­ը:

Կազմակերպության անդամները մայիսի 30-­ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրոպայի խորհրդի շենքերի դիմաց սպիտակ սփրեյով հատակին պատկերել են Թուրքիայում բանտարկված լրագրողների նկարները: Նկարների տակ գրված է՝ «Փրկեք թուրք լրագրողներին»:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելոիրը միջոցառման մասին ասել է.

«Թուրքիան այսօր լրագրողների համար աշխարհի ամենամեծ բանտն է: Այս պահին արտակարգ դժվար պայմաններում, ոչ խելամիտ հիմնավորումներով կալանքի տակ է ավելի քան 100 լրագրող»:

Նախօրեին նմանօրինակ միջոցառում էր կազմակերպվել նաև Փարիզում: Կազմակերպությունը մամուլի ազատության ցուցիչով Թուրքիային 180 երկրների շարքում դասում է 155-­րդ հորիզոնականում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031