Եթե այդ ռազմական օբյեկտները շատ մոտ են հիվանդանոցներին կամ քաղաքացիական այլ օբյեկտներին, ապա չենք էլ կրակում այդ ուղղությամբ: Ադրբեջանի նման քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա ուզում է իրականացնել որևէ ահաբեկչական գործողություն ու ցույց տալ, թե տեսեք՝ Արցախն է անում, և փորձել ինչ-որ ձևով արդ! արանալ: Կրկնում եմ, մենք երբևէ որևէ քաղաքացիական օբյեկտ չենք թիրախավորել՝ ի տարբերություն իրենց»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Պետության քաղաքացիներին կազատի ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1-ի նիստին օրակարգում:
Շրի Լանկայում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 200-ը, եւս 96 մարդ անհայտ կորած է համարվում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հունիսի 19-ին տարածաշրջանային այցի շրջանակում կլինեն Բաքվում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարներն Դուշանբեում ամփոփել են ԱՊՀի երկրների պատկան մարմինների «Դուշանբե Հակաահաբեկչություն-2017» համատեղ հակաահաբեկչական վարժանքների առաջին փուլի արդյունքները:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի զոհերի թիվը հասել է 65-ի:
Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Գելիք գյուղում փլուզում է տեղի ունեցել մասնավոր մի ընկերության պատկանող ածխի հանքում:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանն ընկած 14-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Ամուլսարի ներդրումային ծրագրի իրականացման դեպքում վերջինիս ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի էական՝ մոտ 2% ՀՆԱ-ի աճ տարեկան կտրվածքով
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի պաշտոնական զեկույցը:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է երկրի նախագահի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար, ստուգում է սկսել այն բանից հետո, երբ ամերիկացի կատակերգու դերասանուհի Քեթի Գրիֆինը նկարվել է՝ Դոնալդ Թրամփի «կտրված» գլուխը ձեռքին:
Թուրքիայի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 21-ին, ժամը 13-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ջանիբեկյան և Պարսեղովի փողոցների խաչմերուկում բախվել էր աղբարկղի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Այսօր Ազգային ժողովի պատգամավորների շարքերը համալրվեցին 3-ով: «Ծառուկյան» դաշինքից մանդատներից հրաժարված պատգամավորների փոխարեն մանդատներ ստացան Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը և Նոռա Առուստամյանը:
Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը եւ «Կրասնոդար» սուզանավը «Կալիբր» տեսակի չորս թեւավոր հրթիռ են արձակել Պալմիրայի շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օգյեկտների վրա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղաժամ է համարում 2018 թվականի ընտրարշավին իր մասնակցության հարցը:
Մայիսի 30-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 1979 թ. ծնված Կիմա Է.-ին։
ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում կատարել է հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկումներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր շարժական հեռախոսի համարը տվել է աշխարհի ղեկավարներին եւ նրանց հորդորել՝ իրեն զանգահարել ուղղակիորեն:
Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Սոցիալդեմոկրատական կուսակցությունը (SPD) մայիսի 30-ին խորհրդարանում կայացած խմբակցության նիստի ժամանակ թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորներին հետ կանչելու մասին որոշում է կայացրել:
ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Դանիայի գլխավորությամբ, կտրականապես դեմ են արտահայտվել դաշինքի գագաթնաժողովը 2018 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացնելուն:
Եվրոպայի խորհուրդը սկսել է հետաքննություն՝ կապված Ադրբեջանի մասնակցությամբ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում կաշառակերության սկանդալային դեպքի հետ: ԵԽԽՎ մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են կաշառքի դիմաց Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու մեջ:
ԱՄՆ-ն սկսել է սպառազինությունների եւ հանդերձանքի մատակարարումները քուրդ մարտիկներին, որոնք մասնակցում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներից Սիրիայի Ռաքա քաղաքի ազատագրման գործողությանը:
: Տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրից ավելին վիրավորվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլումիրականացված պայթյունի հետեւանքով:
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ռազմիկ Բոշյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերով։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բացասական պատասխան է տվել Ինջիրլիքում ծառայող գերմանացի զինվորներին այցելելու գերմանական կողմի պահանջին:
Մայիսի 31-ին, ժամը 00:11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցներում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանի պատգամավոր դառնալուց հետո նրա տեղը կառավարությունում թափուր է մնացել:
Մայիսի 29-ի գիշերը թալանել են Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի առանձնատունը, գողացել են մոտ 15 թանկարժեք կոնյակ։ Իսկ դրանից առաջ թալանել էին Սևանի նախկին ոստիկանապետ Վանիկ Ստեփանյանի տունը, ով այդ ժամանակ գտնվել էր արտերկրում։
Մաքսային մարմինները փող աշխատելու նոր տարբերակ են մտածել։ Բանն այն է, որ Հայաստան ներկրվող լազերային հաստոցները, որոնք հիմնականում օգտագործվում են փայտամշակման կամ կահույքի արտադրության մեջ, պարտադիր փորձաքննության պետք է ենթարկվեն, իսկ փորձաքննություն իրականացնողը «Էն փի սի» ՍՊԸ-ն է, որը փորձաքննության համար գումար է պահանջում, օրինակ, մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության պատասխանը տրամադրելն արժե 60 հազար դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելը՝ 12 հազար դրամ։