Հանրապետությունում օգոստոսի 16-ին եւ 17-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հորդառատ անձրևների պատճառով Սիեռա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունի փողոցները վեցածվել են հորդահոս գետերի: Տարերքի հարվածների մասին տեսանյութ է հրապարակել BF MTV-ն:
2017 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հացիկ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի օժանդակ կառույցում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Աբաս Մամոյի Սլոյանի դիակը` կախված վիճակում:
Միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմիններին կոչ ենք անում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ ներկայացրած անձին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար միջոցներ:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ 386 պարեկներ են ընտրվել ոստիկանության կողմից և անցել համապատասխան պատրաստություն: Նշվում է, որ անվտանգության ապահվոման մակարդակի բարձրացմանը նպատակով անցկացվող հերթապահությունն իրականացվում է միայն գիշերային ժամերին (22.00-06.00):
Թրամփի նախկին մեկնաբանությունները Ռուսաստանի և նրա նախագահ Պուտինի հասցեին ստեղծել էին մի կողմից պատրանք, որ կողմերը կարող են համագործակցել, մյուս կողմից մտահոգության առիթ էին դարձել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում:
Պեկինն անգործության չի մատնվի, եթե Վաշինգտոնը միակողմանի կարգով որեւիցե առեւտրական սահմանափակում մտցնի մտավոր սեփականության պաշտպանության պատրվակով: Չինաստանի առեւտրի նախարարությունն այսպես է արձագանքել իր առեւտրական քաղաքականության հետաքննություն սկսելուն, որը նախաձեռնել են ԱՄՆ-ում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն առաջարկել է ժամանակավորապես հետաձգել բանավեճը Ղրիմի կարգավիճակի շուրջ եւ ուշադրությունը կենտրոնացնել Դոնբասում հրադադարի հասնելու վրա:
«Դա որևէ իրավական ուժ չունի, այս մասին արդեն ասել են գրեթե բոլոր փաստաբանները, անգամ Փաստաբանների պալատի նախագահն ընդունեց, որ սա որևէ իրավական ուժ չունեցող փաստաթուղթ էր»:
Նախօրեին Շիրակի մարզի Հացիկ գյուղում ժամկետային զինծառայողին հայտնաբերել են կախված վիճակում։ «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռը ժամը 13:00-ի սահմաններում իրականացնում է հրդեհաշիջող 3-րդ թռիչքը Խոսրովի պետական արգելոցի տարածքում: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների մասնագետներից կազմված խումբն ուղղաթիռով հետախուզական թռիչք իրականացրեց Խոսրովի պետական արգելոցի տարածքում՝ գնահատելու համար առաջին 2 հրդեհաշիջող թռիչքների արդյունքը և որոշելու համար ջրալցման հաջորդ թիրախները: ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» […]
Օգոստոսի 11-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը պաշտոնապես ստանձնեց Իտալիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նախագահի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ղրիմում լորի ձվի չափով կարկուտը (20 միլիմետրից ավելի տրամագծով) ավելի քան 1,1 հազար հեկտար մրգատու ծառերի տնկարկներ է վնասել:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 15-ին ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու Մալին-Բրյուսել ավագ թեմի օժանդակ եպիսկոպոս Ժան Քոկորոլսին ու նրան ուղեկցող հոգեւորականներին:
Դեպքի վայր են մեկնել Մարտակերտի ՀՓՄ-ից հրշեջ-սակրավորները և իրականացրել 227գր տրոտիլ էկվիվալենտ հզորությամբ պայթյուն:
Օգոստոսի 15-ին ուղեւորների տարհանում է իրականացվել Լոնդոնի մետրոյի «Հոլբոռն» կայարանում այն բանից հետո, երբ այնտեղ ծխի քուլաներ են հայտնվել:
Օգոստոսի 14-ին`ժամը 21:30-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս թիվ 3 պահակետի արգելագոտու պատի տակից հայտնաբերել են 1 հատ կպչուն ժապավենով պատված փաթեթ, որի մեջ առկա է եղել «Պրեգաբալին» գրառմամբ 45 դեղին գույնի դեղահաբ:
Երգչուհի Ալլա Լևոնյանը օգոստոսի 14-ին ոստիկանության ծառայություն հաղորդում է տվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը պարբերաբար իրեն ուղարկել է սպանության սպառնալիքներ:
Այս պահին ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվում է՝ պատրաստվելով 3-րդ թռիչքին:
Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ վերալիցքավորվելուց հետո ՌԴ ԱԻ նախարարության հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը քիչ առաջ 2-րդ անգամ ուղևորվեց Խոսրովի արգելանոցում բռնկված հրդեհի վայր:
Ոստիկանության ծառայություն օգոստոսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով մեկ անձ մահացել է։
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը չի մասնակցել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության 16-ամյակի միջոցառմանը:
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կողմից 3 տարի հետախուզման մեջ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, ով Եվրոպայում ահաբեկչություն էր իրականացրել:
Իրանն սպառնում է դուրս գալ միջուկային համաձայնագրից, եթե Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ:
Սառը օդային հոսանքների ներթափանցումը սկսվել է։
Սարսափները, որոնք մարդկանց բերեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, այլեւս երբեք չպետք է կրկնվեն:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը վստահ է, որ Կորեական թերակղզում որեւիցե ռազմակական գործողություն չի կարող տեղի ունենալ առանց Սեուլի համաձայնության, որը ձգտում է ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով:
Օգոստոսի 15-ին, ժամը 09:21-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 15-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։