![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը իրականացնում է հրդեհաշիջման 3-րդ թռիչքը
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/901862.jpg)
Ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռը ժամը 13:00-ի սահմաններում իրականացնում է հրդեհաշիջող 3-րդ թռիչքը Խոսրովի պետական արգելոցի տարածքում: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների մասնագետներից կազմված խումբն ուղղաթիռով հետախուզական թռիչք իրականացրեց Խոսրովի պետական արգելոցի տարածքում՝ գնահատելու համար առաջին 2 հրդեհաշիջող թռիչքների արդյունքը և որոշելու համար ջրալցման հաջորդ թիրախները:
ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը 3-րդ թռիչքն իրականացնելու համար ջրատարների օգնությամբ լիցքավորվել է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: