Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 16-ին՝ երեկոյան ժամերին, օգոստոսի 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ին կնվազի 3-4 աստիճանով, 18-ին նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 16-ին՝ երեկոյան ժամերին, օգոստոսի 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.30C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.70C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.80C