Բաժիններ՝

Ստամբուլի թաղամասերում գիշերային պարեկներ են հայտնվել

Այսօրվանից Ստամբուլի փողոցներում հերթապահություն են իրականացնում գիշերային պարեկային խմբեր:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ 386 պարեկներ են ընտրվել ոստիկանության կողմից և անցել համապատասխան պատրաստություն: Նշվում է, որ անվտանգության ապահվոման մակարդակի բարձրացմանը նպատակով անցկացվող հերթապահությունն իրականացվում է միայն գիշերային ժամերին (22.00-06.00):

Անակնկալ կերպով ծառայություն սկսած պարեկները տարակուսանք են առաջացրել բնակիչների շրջանում, սակայն դրանց ուղեկցող ոստիկանները հանգստացրել են անցորդներին՝ տեղեկացնելով, որ դա արվում է անվտանգության սպառնալիքից ելնելով:

Ամեն թաղամասում նվազագույնը 2 գիշերային պարեկ է հերթապահելու, որոնք հատուկ ուշադրություն պետք է դարձնեն նաև գողության դեպքերին:

Նշվում է, որ պարեկների թիվը մի քանի հարյուրով առաջիկայում ավելանալու է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031