Քուվեյթում մահապատժի են ենթարկել յոթ մարդու, ներառյալ՝ արքայազնի, հայտնում է Reuters-ը։
2010 թվականից իտալացին գլխավորել է ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն և Ուկրաինայի մրցավարական դեպարտամենտը: 2012 թվականին Կոլինան ճանաչվել է վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլային մրցավարը:
Հունվարի 25-ին, գիշերը 03:10-ին, «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել գերդոզավորում ախտորոշումով քաղաքացի: Վերջինս 1994 թվականին ծնված Թագուհի Կ.-ն է:
Վ. Վարդանովը համոզված է, որ գումարներ պետք է ծախսվեն նման հաղորդումների վրա. «Բա ավելի լավ ա՝ «Ստրկուհի Իզաուրայի» համար գումարներ ծախսվե՞ն»։
«Ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցություն հաստատելու հարցում շահագրգռություն է հայտնել շուրջ 50 պետություն»,- ասել է Լավրովը՝ հունվարի 25-ին ՌԴ Պետդումայում ելույթ ունենալով «կառավարական ժամի» ընթացքում:
«Ակնհայտ է, որ իշխանության մեջ կան առնվազն մրցակցող ազդեցության խմբեր, երկրորդ՝ ինքը՝ իշխանությունը, իր համար ուզում է այնպիսի մրցակից ընտրել, որն իր պայմաններով կգա ու կմրցակցի իր հետ, դրա դիմաց կստանա ինչ-որ մի բան, բայց, բնականաբար, իշխանությունը բոլոր պարագաներում կմնա հաղթող: Ինչպես մարտը՝ բռնցքամարտիկի և առաստաղից կախված տանձի միջև: Իշխանությունը որոշել է, թե ով է լինելու տանձ Nօ 1-ը, տանձ Nօ 2-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով՝ ԱՆ վերահսկողական ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում բացահայտված խախտումների հիմքով ՀՀ ԱՆ դատական ակտերի կատարումն ապահովող ծառայության երկու հարկադիր կատարող ԴԱՀԿԾ պետի ժամանակավոր պաշտոնակար Արմեն Հարությունյանի հրամաններով ենթարկվել են կարգապահական տույժերի:
Հասարակության անտարբերությունը խրախուսանք է հանցագործներին:
Ռուսաստանը երբեք շահագրգիռ չի եղել Եվրամիության փլուզմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Պետդումայում լսումների ժամանակ։
«Ընդունո՞ւմ ես ռուսամետներին կամ եվրոպամետներին, թե՞ ոչ, այստեղ ոչ մի նշանակություն չունի: Գագիկ Ծառուկյանն իրեն առավել դրսևորել է՝ որպես բարերար, գործարար: Թեև «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) նոր է քաղաքականության մեջ, բայց բոլորը հավասար իրավունք ունեն մասնակցելու հանուն ժողովրդավարության պայքարին: Ժողովրդավարության պայքարի մեջ մտնում է քաղաքացիներին երկրի տերը դարձնելու իրավունքը»:
«Ավելի քան երեսուն տարի անց ես առաջին անգամ ԱՄՆ-ից վերադարձա Հայաստան ու հրաշալի պահեր ապրեցի այստեղ: Ես ծնվել եմ Երևանում, ապրել եմ Մոսկովյան փողոցում՝ հենց Թումանյանի թանգարանի հարևանությամբ: Վերջերս եղա նաև Դսեղում, որտեղ պետք է իրականություն դառնա այս ծրագիրը, ինչի համար ես շատ երջանիկ եմ: Անչափ ուրախ եմ նաև օդանավում իմ ու նախարարի հանդիպման համար»:
«Ես համոզված եմ, որ ամենաճիշտ պաշտպանությունը հարձակումն է։ Որտեղ քաղաքականությունը նեղվում է, այնտեղ բանակն իր խոսքը պետք է ասի, որտեղ բանակն է նեղվում, այնտեղ քաղաքականությունն իր խոսքը պետք է ասի, պետք է միասնական լինենք։ Հերիք են այդ ջրբաժանները, շանտղությունները։ Մենք պարտավոր ենք միավորվենք ու կանգնենք Հայոց բանակի կողքին, նախարարի կողքին, գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, որ չհասնենք օրհասական վիճակի, որն ապրիլյան օրերին եղավ»։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններր ճգնաժամը, որը առաջացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք, կարող է հաղթահարվել միայն ժամանակի ընթացքում և երկու կողմերի լրջագույն աշխատանքի դեպքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Պետդումայում լսումների ժամանակ։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է 2016 թվականի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները
Բելգիայի ոստիկանությունը Բրյուսելում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է 7 մարդու, որոնք կասկածվում են ահաբեկիչների հետ կապերի մեջ, հայտնում է Reuters-ը։
«Մենք դառնում ենք «հնգյակի անդամ», որն ունի 180-միլիոնանոց շուկա: Եվ ներքին առաջադրանք ունենք. եթե մենք հաջողակ չլինենք, ապա դրա պատճառը կլինի ոչ թե ակումբի անկարողությունը, այլ այն, որ մենք լավ չենք աշխատել: Իսկ ներուժն այնտեղ բավականին մեծ է: Մենք ցանկանում ենք համառորեն աշխատել»,- ասել է Կարապետյանը:
Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 39 շենքի 2-րդ բնակարանում տղամարդու դի կա։
«Կարեն Անդրեասյանի հայտարարությունների համար որևէ պատասխան պետք է տա Վարդան Օսկանյանը, եթե նա այդ կուսակցության անդամ է: Բայց մյուս կողմից՝ դա կարելի է ժողովրդավարության դրսևորում համարել: Ես նրան խիստ գնահատական չեմ տվել, ընդամենն ասել եմ՝ երիտասարդ, իսկ ինքն իսկապես երիտասարդ է: Երիտասարդ լինելը վատ բան չէ, բայց եթե երիտասարդն ամբարտավան է, դա լավ չէ: Նույնիսկ այն, ինչ աշխարհին է հայտնի, նա ասում էր՝ իսկ Հայրիկյանն ինչո՞վ է անկախության գործին նվիրված եղել: Այդ առումով եմ իրեն ասել՝ ամբարտավան»:
«Ռուսաստանի քաղաքացիներին ներքին անձնագրերով շրջելու հնարավորություն տալը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջեւ զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով` փոփոխությունը ժամանակային առումով լրացուցիչ ֆինանսական միջոցների կենտրոնացման հնարավորություն է տալիս տնտեսավարող սուբյեկտներին, ինչն էլ նրանք կարող են ուղղել տնտեսական գործունեության խթանմանը:
25.01.2017թ.՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:
Լեռնային Ղարաբաղից օրերս Երևանի հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին նշեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը ռուսական էկո-մորթուց մուշտակ կնվիրի ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփին, հաղորդում է The Hill-ը։
Ռուսաստանում իրավապահները հայտնաբերել են թանկարժեք մետաղների հնարավոր փոխարինման փաստ, որոնք օգտագործվում են Վորոնեժի մեխանիկական գործարանում «Պրոտոն-Մ» հրթիռակրի երկրորդ և երրորդ աստիճանի շարժիչների շինարարության ժամանակ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն գրանցել է 2020թ. նախագահական ընտրարշավի իր կարգախոսը։ Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, Թրամփը որոշել է նախագահական երկրորդ ժամկետում վերընտրվել «Պահպանե՛նք Ամերիկան մեծ» կարգախոսով։
Այս տարի Ղարաբաղի հակամարտությանը հետևողները հատկապես մռայլ են: 2016-ը վատ տարի էր, իսկ 2017-ը կարող է ավելի վատը լինել։
Հունվարի 26-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գովաբանական աղոթքից հետո, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ողջույնի և օրհնության խոսք է ուղղել վարչապետ Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, մաղթել բարեբեր աշխատանք:
Զանգվածային լրատվամիջոցների 2016թ. ապրիլի 4-ի հրապարակումների հիման վրա՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից 2008-2016թթ. ընթացքում, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում 2016թ. ապրիլի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Մարտին Քյուրքչյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից: