Բաժիններ՝

Քուվեյթում արքայազնի են մահապատժի ենթարկել

Քուվեյթում մահապատժի են ենթարկել յոթ մարդու, ներառյալ՝ արքայազնի, հայտնում է Reuters-ը։

Արքայազն Ֆայսալ ալ- Աբդուլլահ ալ-Սաբահը 2011թ. մեղավոր էր ճանաչվել իր զարմիկի՝ արքայազն Բասիլ Սալեմ Սաբահ ալ-Սալեմ ալ Սաբահին սպանելու մեջ։

Ֆայսալը՝ Քուվեյթի բանակի նախկին կապիտանը, գնդակահարել էր Բասիլին նրա պալատում հյուրընկալվելիս։ Մարդասպան արքայազնը սպանության դրդապատճառների մասին չի հայտնել։

Մյուս 6 անձանց թվում, որոնք մահապատժի են ենթարկվել, եղել է 1 կին, նրանք մեղավոր են ճանաչվել սպանությունների, սպանության փորձի, մարդկանց առևանգման ու բռնաբարությունների մեջ։

Նրանցից միայն երկուսն են, ներառյալ արքայազնին, ունեցել Քուվեյթի քաղաքացիություն։
2007թ. իշխող Ալ-Սաբահ ընտանիքի մեկ այլ անդամ՝ շեյխ Թալալը, մահապատժի էր ենթարկվել թմրանյութերի մաքսանենգության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս