«Լավ էր արել, ինձ դուր էր եկել, էս ա ես էլ կգնամ կհայհոյեմ». Վովա Վարդանովը՝ Վարդան Պետրոսյանի և «Մարտիկ» հաղորդաշարի փակման մասին
Ինչպես հայտնի է, 1994 թվականից հեռարձակվող «Մարտիկ» հաղորդաշարն այլևս եթեր չի հեռարձակվելու։ Հաղորդաշարի փակման պատճառները դեռևս չեն հստակեցնում, սակայն վարկածներ կան, որ դրա պատճառ են հանդիսացել վերջին հաղորդման ժամանակ դերասան Վարդան Պետրոսյանի հայտնի խոսքերը՝ ուղղված ադրբեջանցիներին։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը ողջունեց Վ. Պետրոսյանի քայլը՝ նշելով, որ ինքն էլ այդպես կվարվեր. «Լավ էր արել, ինձ դուր էր եկել, էս ա ես էլ կգնամ կհայհոյեմ, չնայած Վարդանի արվեստը դուրս չի գալիս, բայց դա կապ չունի։ Սխալ է հաղորդաշարը փակելը։ Ես «Մարտիկի» հյուրն եմ եղել։ Տհաճ բան է, որովհետև «Մարտիկն» ընտիր հաղորդում էր, հոյակապ նախաձեռնություն ունեին իրենք։ Ինձ թվում է՝ սխալ բան է, Հանրային հեռուստաընկերությունը պետք է մի երկու անգամ ավել մտածի»։
Վ. Վարդանովը համոզված է, որ գումարներ պետք է ծախսվեն նման հաղորդումների վրա. «Բա ավելի լավ ա՝ «Ստրկուհի Իզաուրայի» համար գումարներ ծախսվե՞ն»։