«Մոսկվան երբեք շահագրգիռ չի եղել ԵՄ-ի փլուզմամբ». Լավրով
Ռուսաստանը երբեք շահագրգիռ չի եղել Եվրամիության փլուզմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Պետդումայում լսումների ժամանակ։
«Մենք երբեք հետաքրքրված չենք եղել Եվրամիության փլուզմամբ։ Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը կցանկանար Եվրամիությանը տեսնել ուժեղ, միասնական ու ինքնուրույն ու ինձ համար զարմանալի է լսել դատողություններ, թե Ռուսաստանը աշխատանք է կատարում Եվրամիության դեմ»,- հայտարարել է Լավրովը։
Նրա խոսքով՝ նման քննարկումները արվում են ոչ միայն անպատասխանատու քաղաքական հայտարարությունների մակարդակով։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Եվրամիությունը լինի միասնական ու ինքնուրույն։ Եվ որպեսզի Եվրամիության մեծ մասը, որը իրենից ներկայացնում է նորմալ քաղաքական ուժեր, չտրվի ռուսատյացների մի փոքրիկ խմբակի ազդեցությանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։