Խորհրդավոր դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է ազատամարտիկի դի. ըստ տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 39 շենքի 2-րդ բնակարանում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տղամարդու դի, իսկ տան մեջ կան պայթյունի հետքեր, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են, իսկ որոշ գույք վնասվել է։
Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածի անունը Ռազմիկ է, ով ազատամարտիկ է եղել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։