Բաժիններ՝

Պամելա Անդերսոնը ռուսական էկո-մուշտակ կնվիրի Մելանիա Թրամփին

Հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը ռուսական էկո-մորթուց մուշտակ կնվիրի ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփին, հաղորդում է The Hill-ը։

«Ես պատրաստվում եմ նրան նվիրել իմ ռուսական էկո-մորթուց պատրաստված մուշտակներից մեկը, քանի որ ներկայումս Ռուսաստանում զբաղվում եմ մուշտակների դիզայնով»,- ասել է Անդերսոնը Վաշինգտոնում կենդանիների պաշտպանության նվիրված միջոցառմանը։

Դերասանուհու խոսքով՝ ինքը չգիտի ԱՄՆ նախագահի՝ կենդանիների իրավունքների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին, սակայն լսել է, որ նրա կնոջ սիրելի մոդելյերը «վեգան դիզայներ» Մարկ Բաուերն է։

Ավելի վաղ Անդերսոնը կոչ էր արել հետևել իր օրինակին ու կրել բնական մորթու էկոլոգիական փոխարինողից պատրաստված մուշտակներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031