«Շուրջ 50 երկիր է ցանկություն հայտնել համագործակցել ԵԱՏՄ-ի հետ». Լավրով

Շուրջ 50 երկիր է ցանկություն հայտնել համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցություն հաստատելու հարցում շահագրգռություն է հայտնել շուրջ 50 պետություն»,- ասել է Լավրովը՝ հունվարի 25-ին ՌԴ Պետդումայում ելույթ ունենալով «կառավարական ժամի» ընթացքում:
Նա նշել է, որ դա նպաստում է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներում Ռուսաստանի ներգրավմանը:

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հիման վրա եւ գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Ներկայում ԵԱՏՄ-ի անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Ղազախստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031