Բաժիններ՝

Թրամփը գրանցել է 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների իր կարգախոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն գրանցել է 2020թ. նախագահական ընտրարշավի իր կարգախոսը։ Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, Թրամփը որոշել է նախագահական երկրորդ ժամկետում վերընտրվել «Պահպանե՛նք Ամերիկան մեծ» կարգախոսով։

Իրավաբանները կարգախոսի գրանցման հայտը ներկայացրել էին դեռևս հունվարի 18-ին՝ Թրամփի երդմնակալության արարողությունից 2 օր առաջ։

Հայտի տեքստում ասվում է, որ այդ կարգախոսը «կարող է օգտագործվել մարզաշապիկների, շապիկների, մանկական հագուստի, տպագիր արտադրանքի վրա, մասնավորապես՝ բրոշյուրներում, որտեղ կներկայացվի Թրամփի մասին տեղեկություն՝ որպես թեկնածու»։

«Պահպանե՛նք Ամերիկան մեծ» կարգախոսը գալիս է փոխարինելու «Դարձնենք Ամերիկան մեծ» կարգախոսին, որը Դոնալդ Թրամփը հաջողությամբ կիրառեց 2015-2016թթ. իր նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Թրամփը պատենտավորել էր կարգախոսը 2012թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Միթ Ռոմնիի պարտությունից մի քանի օր անց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031