Ռուսաստանում գողացել են հրթիռային շարժիչների թանկարժեք մետաղները. ԶԼՄ-ներ
Ռուսաստանում իրավապահները հայտնաբերել են թանկարժեք մետաղների հնարավոր փոխարինման փաստ, որոնք օգտագործվում են Վորոնեժի մեխանիկական գործարանում «Պրոտոն-Մ» հրթիռակրի երկրորդ և երրորդ աստիճանի շարժիչների շինարարության ժամանակ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Աղբյուրը հայտնել է, որ «Պրոտոն-Մ» շարժիչների համար տեխնոլոգիայով օգտագործվում են թանկարժեք մետաղներ, և ներկայումս ստուգվում է տեղեկությունը դրանց հավաքման ժամանակ վերջին մի քանի օրինակներում թանկարժեք մետաղներ չպարունակելու հանգամանքը։
«Դրանց փոխարեն կարող էին օգտագործվել ավելի էժան մասեր, որոնք նախատեսված են կրիչների այլ տեսակների համար»,- ասել է աղբյուրը։
Նա չի բացառել ձեռնարկության աշխատանքի ամբողջական աուդիտի անցկացումը։
Իր հերթին, «Կոմերսանտը» հայտնել է, թե «Ռոսկոսմոսը» որոշել է Վորոնեժի մեխանիկական գործարանից հետ կանչել «Պրոտոն-Մ» հրթիռակրի երկրորդ և երրորդ աստիճանի շարժիչները, ինչը կազդի «Բայկոնուր» տիզերակայանից գործարկման ժամկետների վրա։
Դրա պատճառ են դարձել տեխնոլոգիական խնդիրները, որոնք ի հայտ են եկել կրակային փորձարկումների ժամանակ։
«Ստուգումները կազդեն «Պրոտոնների» գործարկման ժամկետների վրա։ Առաջին գործարկումը «Բայկոնուրից», ամենալավատեսական կանխատեսումներով, տեղի կունենա ամառվանից ոչ վաղ, թեև նախկինում պլանավորված էր փետրվարին»,- գրում է պարբերականը։
Ներկայումս Վորոնեժի գործարանում աշխատում են ՌԴ դատախազության, Քննչական կոմիըեի աշխատակիցները։