Բաժիններ՝

Ինքնասպանության փորձ՝ ընտանեկան խնդիրների պատճառով

Tsayg.am. Հունվարի 25-ին, գիշերը 03:10-ին, «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել գերդոզավորում ախտորոշումով քաղաքացի: Վերջինս 1994 թվականին ծնված Թագուհի Կ.-ն է:

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ վերջինս խմել է 40 հատ «դիմեդրոլ» տեսակի դեղահաբ: Տուժածը ստացել է համապատասխան բժշկական օգնություն: Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ 22-ամյա կինը ցանկացել է դեղորայքի չարաշահման միջոցով ինքնասպան լինել: Նման քայլի գնալու պատճառը, ըստ հարազատների, ընտանեկան խնդիրներն են եղել: Նա իր խնամքի տակ ունի երկու տարեկան երեխա:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության «Կումայրի» բաժնում նյութեր են նախապատրաստվում:a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031