
Պիերլուիջի Կոլինան գլխավորեց ՖԻՖԱ-ի մրցավարական կորպուսը

Իտալացին շատ խիստ է լինելու:
Կոլինան անցել է աշխատանքի ՖԻՖԱ-ում և գլխավորել է մրցավարական կորպուսը: Այդ պաշտոնում 56-ամյա իտալացին փոխարինեց իսպանացի Անխել Մարիա Վիլյար Լիոնին:
Պիերլուիջի Կոլինան սպասարկել է 1996թ. Օլիմպիական եզրափակիչը, 1998թ. Աշխարհի առաջնությունը, 2000թ. Եվրոպայի առաջնությունը, 2002թ. Աշխարհի առաջնությունը (ներառյալ՝ եզրափակիչը) և 2004թ. Եվրոպայի առաջնությունը:
2010 թվականից իտալացին գլխավորել է ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն և Ուկրաինայի մրցավարական դեպարտամենտը: 2012 թվականին Կոլինան ճանաչվել է վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլային մրցավարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը