Թեստային ռեժիմով «կանաչ միջանցք» է սկսել գործել ռուս-իրանական սահմանին: Ապրանքների առաջին խմբաքանակներն Իրանց Ռուսաստան են ստացվել պարզեցված սխեմայով:
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև համագործակցության ծրագրերում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
2017թ. հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Երզնկյան 1 շենքի բակում հայտնաբերվել է բազմաթիվ մարմնական վնասվածքներով անհայտ տղամարդու դի:
Բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Հենլի Թեդ Մալլոքը, որին, ըստ լավատեղյակ աղբյուրների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է նշանակել Եվրամիությունում դեսպան, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մոտակա մեկուկես տարում կանխատեսում է եվրոգոտու փլուզում։
Մասնավորապես, անօրինական գործողությունների կենտրոններից մեկը եղել է Ջոյյա-Տաուրո (Կալաբրիա) նավահանգիստը: Կլանի պարագլուխներից մեկը Միլանում վերահսկում էր բանջարեղենի և մրգերի շուկան: Ոստիկանությունը մաֆիոզներից բռնագրավել է 40 մլն եվրո գումարի ունեցվածք։
«Չեմ կարծում, որ դա էապես կարող է անդրադառնալ ԼՂ հակամարտության վրա, որովհետև այս հարցում ավելի գլոբալ գործոններ կան, բայց երկկողմ հարաբերությունների բարելավմանը կարող է նպաստել այս նշանակումը»։
Հայաստանում առնվազն 300 մլն դոլարի ռուսական ներդրումների իրականացումն իրատեսական է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ խոսելով ՀՀ վարչապետի՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Հայտնի է Հայաստանի Մ-21 հավաքականի խաղացանկը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Այսօր Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը: Դանիայի խորհրդարանն այն ընդունեց 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ բանաձեւը քննարկվել էր հունվարի 19-ին:
«Զվարթնոց» օդանավակայանը բնական հունով աշխատում է, եղանակային պայմանները խոչընդոտ չեն:
«Յունիբանկն» ավտոմատացրել է փոքր բիզնեսին տրամադրվող անգրավ վարկերի հաստատման գործընթացը` ներդնելով «Protobase Laboratories» ընկերության մշակած նորագույն CRM համակարգը: CRM համակարգի շահագործումը կնպաստի հաճախորդների սպասարկման որակի և արդյունավետություն բարձրացմանը, էապես կարագացնի բիզնես վարկերի տրամադրման գործընթացը և հնարավորություն կտա կրճատելու բանկի ծախսերը։
Համաձայն փաստաթղթի, որը գրվել է 1988թ. հունիսի 16-ին և նախատեսված է ԱՄՆ փոխնախագահի համար (այդ ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Ջորջ Բուշ-Ավագը) խորհրդային երկու ժողովուրդների՝ հայերի և ադրբեջանցիների միջև թշնամանքը հիմնված է կրոնական ու էթնիկ տարբերությունների վրա։
«Բարի գալուստ հայրենի քաղաք»։ Բայդեմիրի քաղաքականությունը դուր չէր գալիս թուրքական իշխանություններին։ Հարաբերությունները վերջնականապես վատացան, երբ նա կոչ արեց Անկարային ընդունել Հայոց ցեղասպանությունը և «խիղճը մաքերել ծանր մեղքից»։
«Հայաստանը փորձում է արագացնել այդ քննարկումը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով Լարսի ճանապարհի այլընտրանք Հարավային Օսիայով անցնող երկաթուղու վերագործարկման շուրջ Վրաստանի և Ռուսաստանի քննարկումների մասին։
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից լրագրողները կրկին հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում տնտեսական ամենամյա ամենակարևոր միջազգային համաժողովին՝ Դավոսի ֆորումին։
Թուրքիան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը՝ անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում, սակայն կսպասի այդ գաղափարի գործնական իրականացմանը, այսօր Անկարայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Հուսեին Մյուֆթուօղլուն։
Արտահանումը 2016 թվականին՝ 2015-ի համեմատ, աճել է 20%-ով և կազմել 1 մլրդ 782.9 մլն դոլար
2017թ. հունվարի 21-ին Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 17-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Արագածոտնի մարզի մի բնակիչ բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել իր անչափահաս աղջկա հետ՝ վերջինիս կամքին հակառակ:
«Եվ եթե գործարարի նկատմամբ անվստահություն կա, հսկիչ գին կիրառելը, որպես վերջին մեթոդ, անհրաժեշտ է: Դա հնարավոր չէ վերացնել, բայց այն հանգամանքը, որ այսօր եվրոպական շուկայից ներկրման դեպքում՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք են մաքսային դեկլարացիան, օրիգինալ ինվոյսները, արագ ստանում են: Իրավիճակը զգալիորեն փոխվել է»,- ասաց Ղազարյանը՝ կարևորելով հայտարարագրված մաքսային արժեքի ընդունումը: Նրա խոսքով՝ հսկիչ գինը պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ չկան փաստաթղթեր, երբ արժեքի ձևակերպման առումով անորոշություն է:
«Շատ դժվար է եղել այս որոշումը կայացնելը, շատ եմ մտածել այդ ուղղությամբ, բայց ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկի կյանքում մի օր լինում է այն պահը, որ պետք է թողնես մեծ սպորտը: Ինձ մոտ էլ եկավ այն պահը, որ պետք է թողնեմ մեծ սպորտը: Լինում են ժամանակներ, երբ զգում ես, որ օրգանիզմդ չի ենթարկվում քեզ, միշտ հաղթանակով ես վերադարձել և տեսնում ես, որ հիմա դժվար է այդ հաղթանակները կերտելը, նույն եռանդով մարզվելը, և որոշեցի՝ ճիշտ ժամանակն է՝ թողնել մեծ սպորտը»,- իր որոշումն այսպես բացատրեց հունահռոմեական ոճի ըմբիշը:
Կրեմլը կոչ է անում ԱՄՆ-ին հաշվարկել Սիրիայում փախստականների համար անվտանգության գոտիների ստեղծման հնարավոր հետևանքները, որպեսզի իրավիճակն էլ ավելի չվատթարանա։
ՀՀ կառավարությունը հաստատեց 2017 թվականին ընտանեկան, սոցիալական նպաստների, արտահերթ օգնության և մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի չափերը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ընդունված որոշմամբ ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափերը կկազմեն 18 հազար դրամ:
ՍՊԾ դիտացանցը հունվարի 19-ից մինչև 25-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք գո՞հ է ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներից։
ԱՄՆ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից ստանձնելը դարձել է գլխավոր իրադարձությունը Ռուսաստանի քաղաքացիների համար 2017թ. սկզբից ի վեր։ Այս մասին վկայում են սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հունվարի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Սահմանամերձ համայնքների այն ցանկը, որտեղ գործարարությամբ զբաղվելու դեպքում տնտեսվարողներն ազատվում են հարկերից, համալրվում է ևս մեկով։ Այսօր կառավարության նիստում գործադիրը որոշեց ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում իրականացվող գործունեության նկատմամբ նույնպես կիրառելի դարձնել այդ օրենքը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկա օրերին այցելելու է Գյումրի և ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հանձնարարեց այցի մեկնարկային կետ նախատեսել «Շիրակ» օդանավակայանը::