Վիճակագրությունը հրապարակեց 2016 թվականի աճի ցուցանիշը՝ 0.5%
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։
Տնտեսական ակտիվությունը 2016 թվականին՝ 2015 թվականի համեմատ, աճել է 0.5%-ով։ Ամսվա կտրվածքով պատկերն այսպիսին է. 2016թ. դեկտեմբերին՝ 2015-ի նույն ամսվա համեմատ, ՏԱՑ-ը նվազել է 0.1%-ով, իսկ 2016 թվականի նոյեմբերի համեմատ՝ աճել 17.9%-ով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016թ. հունվար-դեկտեմբերին աճել է 6.7%-ով և կազմել 1 տրիլիոն 429 մլրդ դրամ։
Ծառայությունների ոլորտի աճի տեմպն ավելի բարձր է՝ 7.1%, ծավալկ 1 տրիլիոն 265.2 մլրդ դրամ։
Գյուղատնտեսությունը 2016 թվականը փակել է 5.2% անկումով, գյուղոլորտի արտդրանքի ծավալը 2016-ին՝ 907.5 մլրդ դրամ։
Իսկ շինարարությունը 2016 թվականին գրանցել է երկնիշ անկում՝ 10.8%. նախորդ տարվա ընթացքում իրականացված շինարարության ծավալը կազմել է 397.7 մլրդ դրամ։
Ներքին առևտրաշրջանառության ծավալը 2016 թվականին կազմել է 2 տրիլիոն 233.6 մլրդ դրամ, ինչը 1%-ով բարձր է 2015-ի ցուցանիշից։