Լևոն Յոլյանն ընտրվեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ: Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները:
Ադրբեջանի ՊՆ-ն, կարծես թե, կրկին հայտնվել է դժվար կացության մեջ, իսկ պատճառն էլ, թերևս, վերջին օրերին առաջնագծում տեղ գտած զարգացումներն են և դրանց արդյունքում կրած կորուստները: Արդեն քանի օր է, պաշտոնական Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել Մարտունու և Ակնայի ուղղություններով կրած ապտակի հետևանքները, իսկ ինչ-որ տեղ էլ փորձում կատարվածը ներկայացնել ոչ այլ կերպ, քան «հայերին հասցված հզոր հակահարված»:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս են կիսվելու ձայները, ուսումնասիրե՞լ են, թե ում շանսերն են ավելի մեծ, Կ.Կարապետյանը պատասխանեց, որ ձայները չեն կիսելու, հանրությունը գնում է ընտրության և կողմնորոշվում իր պատկերացումների շրջանակներում. «Դեռ չեմ զբաղվել այդ հարցերով: Ընտրարշավը կսկսվի՝ կզբաղվենք»:
«Մարտի 1-ի օրը չպետք է լինի որևէ քաղաքական ուժի մենաշնորհ: Մենք պատեհ էլ չենք համարում, որ Մարտի 1-ի օրը քաղաքական ուժերն Ազատության հրապարակի համար կռիվ տան: Այդ նպատակով «Ելք» դաշինքը բանակցել է ՀԱԿ-ի հետ՝ հետմարտիմեկյան հանրահավաքին մասնակցելու խնդրանքով, սակայն ՀԱԿ-ը քննարկել և մերժել է առաջարկը՝ պատճառաբանելով, թե զոհերի հարազատները դեմ են նման ֆորմատին: Ես անձամբ զրուցել եմ նրանցից ոմանց հետ, ովքեր հերքել են ՀԱԿ-ի պատճառաբանությունը»:
Մենք Սպարապետի ծննդյան օրը հռչակել ենք նաեւ պատանի երկրապահների երդման օր։ Արդեն տասներորդ անգամ պատանիների երդման արարողությունն անցկացվելու է մարտի 5-ին, ընդ որում՝ արդեն երրորդ անգամ արարողությունն անցկացնելու ենք Ծիծեռնակաբերդի բարձունքում։
Այս տեսանյութում փաստվում է՝ ադրբեջանցիներն ընդամենը 100-150 մետր անցնելով՝ հետ են շպրտվել:
Պենտագոնը Սպիտակ տանը ներկայացրել է Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նոր պլան, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Breibart News-ին տված հարցազրույցում դարձյալ իրեն դեմ արտահայտվող ԶԼՄ-ներին անվանել է «ընդդիմադիր կուսակցություններ» և «ժողովրդի թշնամիներ»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով հարցին, թե ո՞վ է, ի վերջո, իրենց դաշինքի վարչապետի թեկնածուն, ասաց, որ այդ հարցը դեռևս քննարկվում է.
Վրացական «Ռեզոնանսի» պարբերական անդրադարձել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Վրաստան կատարած այցի արդյունքներով արված հայտարարությանը, որում ասվել էր, որ «Վերին Լարս» անցակետին այլընտրանք լինելու է։
Փետրվարի լույս 28-ի գիշերը ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հայտնել է, որ «հայկական կողմի դեմ մարտերում» Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Աբդուր Ռահմանլի գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ֆերզելիև Փարվին Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu):
«Ցանկացած զարգացած երկրում էլ կիրառվում են համանման նորմեր: Այո, կան զոհեր, ցանկացած դեպքի վերաբերյալ հետաքննություն է տեղի ունենում, և փաստն այն է, որ քաղաքացիները շատ հաճախ չեն պահպանում այդ անվտանգության հրահանգները, որոնք սահմանվում են»:
Մարդկային ողբերգությունների, ցեղասպանությունների մասին խոսելիս մենք պետք է խուսափենք այն դարձնել քաղաքական շահարկումների առարկա:
Գորիսի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն իր տեղակալ Արարատ Բաղդագուլյանի հետ ծեծի է ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանին որդուն՝ Էդմոն Խաչատրյանին
Աբխազիայի երկաթուղային ճանապարհի վերականգնման հարցն անմիջականորեն կապված է Վրաստանի տարածքային ամբողջականության հետ։ Հավանաբար, միայն տվյալ համատեքստում է կարելի քննարկել այդ հարցը, սակայն ոչ մի տեղ տվյալ թեմայով բանակցություն չի ընթանում, iPress-ին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։
«Նորմալ աղջիկ ես, ամեն ինչդ տեղը, դու ինձ նայի, ես ասում եմ` ծեծկռտուք, քաշքշուկ, նման բաներ արել եմ 15տարի առաջ, երբ մարզիկ էի: Պիտի նման հարց ինձ չտայիք: Ես ԱԺ պատգամավոր եմ, ես նման բաներ արել եմ 15 տարի առաջ, երբ գորգի մեջ եմ եղել, երբ ռինգի մեջ եմ եղել: Նման բաները իմ վրով չեն»:
Վ. Վարդանովը կարծում է՝ ընտրություններին հնարավոր է՝ խառնաշփոթ իրավիճակներ լինեն, հակառակորդը գայթակղվի, որ կարող է ձեռբերումներ ունենալ առաջնագծում. «Մարտի մեկի դեպքի ժամանակ իրենք 2 դիրք են գրավել, 1996 թվականին որոշակի առաջխաղացման փորձ են արել: Եթե ընտրություններից հետո լարվածություն լինի, դա կարող է բերի նրան, որ թուրքը կարող է դրանից օգտվել ու համարել հարմար պահ»:
«Նրանք փորձում էին մեզ, պարզապես նախապատրաստվում էին հերթական հարձակմանը: Սա նաև համընկնում էր Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների և Մեհրիբան Ալիևայի փոխնախագահ նշանակվելու հետ»:
ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցները սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին՝ Բաքվի քննչական մեկուսարանում պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման հարցման համար:
Գերմանական Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուսելը ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից ահաբեկչություն քարոզելու ու ատելություն սերմանելու մեղադրանքով։
Այս պահին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունենում հարցազրույց-ասուլիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, ԵԼՔ դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ նախընտրական պայքարի և առաջիկա զարգացումների շուրջ:
Նախագահ Սահակյանը ծաղիկներ է դրել Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Նախօրեին կայացած «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո երգիչ Էլթոն Ջոնը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի իր հիմնադրամի երեկույթին հոլիվուդյան աստղերին է ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The Promise) ֆիլմը։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մարտի 1-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։
Երեւանի ցածրադիր հատվածներում արդեն մի քանի օր հաստատված մառախուղը անոմալիա է»,- երեկ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ արձանագրելով, որ մառախուղը դեռ ցրվելու միտք չունի։
Նրա խոսքով՝ բավականին հստակ է, որ Ադրբեջանն է հիմա հանդիսանում տարածաշրջանի խաղաղության հիմնական սպառնալիքը. «Ռազմական տեսանկյունից Ադրբեջանի համար ռազմական մարտահրավերներն ավելի բարդ ու դժվարին են, որովհետև իրականում ադրբեջանական ռազմական ներուժն անկանխատեսելի է, թույլ է և այդքան էլ չի համապատասխանում ռազմական տրամաբանությանը»:
Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև շփման գծում փետրվարի 25-ին գրանցված միջադեպն ընդգծում է տարածաշրջանում տևական անվտանգության ու խաղաղության հաստատման համար կողմերի միջև բանակցություններն անհապաղ վերսկսելու հրատապ անհրաժեշտությունը:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Ահմեդով Էլվին Սուլեյման օղլուն «Հայաստանի ԶՈՒ գործողությունների հետևանքով» վիրավորում է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքից մահացել է։
«Լայնամասշտաբ գործողություն հնարավոր է, բայց նայած՝ ինչ դրա տակ կտեսնենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:
Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: