Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը կոչով դիմել է Արթուր Սարգսյանին՝ «հաց բերող»։ Տեքսը հրապարակվել է Հելսինկյան ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում։
Նա զրուցել է մտավորականների և այլ խավի ներկայացուցիչների հետ՝ տեղեկանալով Սիրիայից տեղափոխվելու և Հայաստանում ապրելու մանրամասներից: Այդ մարդկանց թվում են եղել գրող, բժիշկ Թորոս Թորանյանը, հրապարակախոս Հակոբ Միքայելյանը և այլ սիրիահայեր: Նախատեսվում է, որ վերադառնալուց հետո Դիմը ինչ-որ նախագիծ կներկայացնի Հայաստանից:
Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և Հոլանդիայի Հայ դատի հանձնախումբը, հզոր ցույց են կազմակերպել Հաագայում` Ադրբեջանի դեսպանության առջև, հիշատակելով 1988 թվականի Սումգայիթի և ադրբեջանական այլ քաղաքներում իրականացված ջարդերի զոհերին։
Ադրբեջանական կողմից հրահրվող լարվածության թեժացումն Արցախի և Ադրբեջանի շփման գծում միայն խորացնում է անվստահությունը և հեռացնում հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Փետրվարի 24-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան այցից հետո հայտարարեց, որ Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են տրանսպորտային միջանցքի բացման հարցի վերաբերյալ, որն այլընտրանք կլինի միակ ցամաքային «Վերին Լարս» երթուղուն, որը միավորում է Հայաստանը Ռուսաստանին։
Շվեյցարիան կդյուրացնի Հայաստանի հետ վիզային ռեժիմը։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 28-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի կողմից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 27-ին, ժամը 10-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Գոհարիկ Ա.-ն, որը հունվարի 27-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հանցակցությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները փետրվարի 27-ին, ժամը 11-ին, Կապանի Հ. Ավետիսյան փողոցից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Պավել Ա.-ին:
Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում:
Ռուս հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի՝ Երևանում մարտի 5-ին նախատեսված համերգը չի կայանա: Կազմակերպիչները հայտարարում են, որ չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման։
«Անհրաժեշտ է հարգել հրադադարը, անհրաժեշտ է իրավիճակը հանդարտեցնել, առաջին հերթին կյանքեր փրկելու համար, սակայն նաեւ բանակցային գործընթացն առաջ տանելու նպատակով: Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, քանի դեռ շարունակվում են պատերազմական գործընթացները, շատ բարդ է առաջընթաց գրանցել կարգավորման ճանապարհին»:
ԶԼՄ-ների տեղեկատվական արտահոսքի հետևում, որոնք վարկաբեկում են Սպիտակ տունը, կանգնած է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա շրջապատը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ ներկայացուցիչ Լեւոն Մարտիրոսյանը, թեպետ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ հաջորդ Ազգային ժողովում չի լինելու, քանի որ ՀՀ նախագահից այլ պետական աշխատանքի հրավեր է ստացել եւ սիրով ընդունել է, սակայն թե կոնկրետ ի՞նչ պաշտոն, խիստ գաղտնի է պահում։ Ավելին՝ այս մասին անգամ պատգամավոր գործընկերների հետ չի բացվում Մարտիրոսյանը։
Պարզվել է, որ նա թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1976 թ. ծնված Շաքե Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
«Դուք արդեն կարող եք տեսնել, թե մենք ինչպես ենք գործում: Նայեք, թե ինչ է անում գեներալ (Ջոն) Քելլին (ԱԱՆ-ի ղեկավարը): Նա վտարում է վատերին, նրանք հեռանում են: Մենք կենտրոնացել ենք նրանց վրա, ովքեր իրենց վատ են պահում»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ Սենատը հաստատել է Ուիլբուր Ռոսի թեկնածությունը առևտրի նախարարի պաշտոնում։ Միլիարդատերը քվեարկության ժամանակ հավաքել է 100 սենատորների ձայների ավելի քան կեսը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ավելացնել 2018թ. պաշտպանական ծախսերը՝ տալով «ամերիկյան պատմության մեջ սպառազինությունների մեծագույն ծրագրերի» մեկնարկը, հայտնում է RIA Novosti-ն։
Ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղաքացիների գտնվելու վայրի լրացուցիչ ընտրացուցակներում գրանցելու գործընթացը:
Նվազագույնը 4 մարդ է զոհվել թեթևշարժիչանի ինքնաթիռի կործանման հետևանքով, որն աղետի է ենթարկվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։
Ստացված տեղեկությունները թույլ կտան վերահսկել էլեկտրաէներգիայի հոսքերը՝ կամայական ժամանակահատվածի հաշվարկով, կանխատեսել հնարավոր ծախսերն ու վեր հանել համակարգի խոցելի կողմերը: Այսպիսով էլեկտրաէներգիայի կորուստները կդառնան ոչ միայն տեսանելի և չափելի, այլև՝ վերահսկելի:
ԱՄՆ-ի տարածքում գտնվող նվազագույնը 16 հրեական կենտրոն է ստացել պայթյունների սպառնալիքներով հաղորդագրություններ, հայտնում է NBC հեռուստաալիքը։
Բելգիայի Թագավորություն Հանրապետության Նախագահի աշխատանքային այցի առաջին օրն ավարտվել է Բրյուսելի «Վիլլա Ամպեն» արևելքի և արևմուտքի մշակույթների և երկխոսության կենտրոնում կայացած հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:
Դեռահասներից մի աղջիկ աղետի հետեւանքով աննշան վնասվածքներ է ստացել: Լուրջ վերքեր է ստացել այն տներից մեկի բնակիչը, որոնց վրա ընկել է ինքնաթիռը: Երկու տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով նոր բախումների վերաբերյալ հաղորդագրություններից»,- ասել է նա՝ նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են «լարվածության վտանգավոր մակարդակի իջեցմանը եւ իրադրության հետագա էսկալացիայի կանխմանը»:
Անչափ հետաքրքիր ստացվեց ՕՐՕ դաշինքի համաժողովը. այն տեղի ունեցավ հենց այդ դիվերսիայի օրը. օրինաչափ է, թե պատահականություն, թող նշանների լեզվից հասկացող մնացյալ «բենամուքիները» դատեն:
Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի» (ԽՀՀ) համանախագահ Սաջջադ Քարիմի հայտարարությունը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ փետրվարի 24-26-ը Հայաստանում սովորող ջավախքցի 200 ուսանող եռօրյա հավաքի էր մեկնել Ծաղկաձոր: Ուսանողները նշում էին, որ առաջին անգամ էր այդքան ջավախքցի ուսանող մեկտեղվել, ինչը միմյանց ճանաչելու և միասնական լինելու լավ հնարավորություն է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: