Բաժիններ՝

«Օսկար» մրցանակաբաշխությունից հետո Էլթոն Ջոնը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը

Նախօրեին կայացած «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո երգիչ Էլթոն Ջոնը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի իր հիմնադրամի երեկույթին հոլիվուդյան աստղերին է ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The Promise) ֆիլմը։

Միջոցառմանը կինոֆիլմը ներկայացվել է Էլթոն Ջոնի և Դևիդ Ֆերնիշի կողմից, որոնք հավաքվածներին պատմել են ռեժիսոր Տերիի Ջորջի ֆիլմի մասին, որի նկարահանումները հովանավորել էր բարերար Քրըք Քըրքորյանը։

Ֆիլմի ստեղծողները, ի դեմս Survival Pictures կինոընկերության, հայտնել էին, որ բոլոր միջոցները, որոնք ստացվել են ֆիլմի վարձույթից, կուղղվեն բարեգործությանը։
«Խոստումը» ֆիլմի շնորհանդեսին մասնակցել են «Օսկարին» հրավիրված հայտնիները, այդ թվում՝ «Լավագույն դերասանուհի-2017» անվանակարգում հաղթող ճանաչված Էմմա Սթոունը։

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում նկարահանվել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Ագդաշլուն և Անժելա Սարաֆյանը:

Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի հեղինակած ֆիլմում հանրահայտ օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը մարմնավորում է սիրահարված, Առաջին աշխարհամարտի ճակատում հայտնված երիտասարդ Քրիսին, իսկ Օսկար Այզեքը` նույն կնոջը սիրահարված, բայց հին աշխարհի ավանդույթներին բախվող Միքայելին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս