Բաժիններ՝

Թրամփը դարձյալ ԶԼՄ-ներին անվանել է «ժողովրդի թշնամիներ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Breibart News-ին տված հարցազրույցում դարձյալ իրեն դեմ արտահայտվող ԶԼՄ-ներին անվանել է «ընդդիմադիր կուսակցություններ» և «ժողովրդի թշնամիներ»։

«Գոյություն ունեն ահռելի քանակությամբ ֆեյքային ԶԼՄ-ներ։ Ահռելի ֆեյքային ռեպորտաժներ։ Խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք չեն մասնակցում ռեպորտաժին, այդ մասին չգիտեն»,- հայտարարել է Թրամփը։

Նա դարձյալ քննադատել է ամերիկյան հեղինակավոր New York Times թերթին։
«Դա դիտավորյալ է արվում։ Եթե դուք կարդում եք New York Times, նրանց մտադրություններն այնքան չար են, այնքան վատը։ Ռեպորտաժները մեծամասամբ ճիշտ չեն»,- ընդգծել է Թրամփը։

Նա մեղադրել է թերթին նրանում, որ վերջինս մեղադրանքներ է հնչեցրել իր հասցեին՝ կապված սեքսուալ ոտնձգությունների հետ՝ խեղաթյուրելով կանանց խոսքերը։

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում հայտնել էր, որ բազմաթիվ ամերիկյան առաջատար ԶԼՄ-ներ ժողովրդի թշնամին են, իսկ իր քաղաքականության բացասական հարցումները՝ «ֆեյքային»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս