«Նորմալ աղջիկ ես, ամեն ինչդ տեղը, դու ինձ նայի…». Բազմասեր Առաքելյանը՝ լրագրողին

«Ոչ մի բան էլ չի եղել, մնացածը դուք կիմանաք առաջիկա օրերին: Ես սադրանքների չեմ ենթարկվում: Հիմք վերցրեք իմ ֆեյսբուքյան գրառումը, դրանով շարժվեք առաջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ից հեռացած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, որն առաջկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում:

Առաքելյանը, հիշեցնենք, օրերս ծեծուջարդ է նախաձեռնել Փարպի գյուղում: Թեկնածուի մի քանի տասնյակ կողմնակիցները Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան:

Լրագրողի հարցին, ճի՞շտ են լուրերը, որ նորից եք պատրաստվում մարդ ծեծել, Առաքելյանը հակադարձեց. «Նորմալ աղջիկ ես, ամեն ինչդ տեղը, դու ինձ նայի, ես ասում եմ` ծեծկռտուք, քաշքշուկ, նման բաներ արել եմ 15տարի առաջ, երբ մարզիկ էի: Պիտի նման հարց ինձ չտայիք: Ես ԱԺ պատգամավոր եմ, ես նման բաներ արել եմ 15 տարի առաջ, երբ գորգի մեջ եմ եղել, երբ ռինգի մեջ եմ եղել: Նման բաները իմ վրով չեն»:

Առաքելյանը կրկնեց, թե ոչ մի միջադեպ չի եղել. «Ես ամեն ինչ պետք ա անեմ, որ իմ տարածքում ընտրութուններն անցնեն ժողովրդավարական, անբիծ»:

Տեսանյութեր

Լրահոս