
Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ կորուստներից ևս մեկի ինքնությունը. razm.info

Փետրվարի լույս 28-ի գիշերը ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հայտնել է, որ «հայկական կողմի դեմ մարտերում» Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Աբդուր Ռահմանլի գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ֆերզելիև Փարվին Էլչին օղլուն (Fərzəliyev Pərviz Elçin oğlu): Այս մասին գրում է razm.info-ն։
Ադրբեջանական բանակի ծինծառայողի մահվան մասին հայտնել են նաև սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերը, նրա ծննդավայր Ղուբայի շրջանի անունը կրող էջը:
Դատելով միջադեպի ուղղությունից՝ ամենայն հավանականությամբ, այս զինծառայողը կապ չունի փետրվարի 25-ին ադրբեջանական զինուժի ձախողված հարձակման հայտնի երկու դեպքերի հետ: Սակայն սա առայժմ որևէ այլ տեղեկությամբ չի հաստատվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպանված զինծառայողի մասին որևէ տեղեկություն չի հայտնել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։