ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ներգաղթային հրամանագրում Իրաքը կհանվի այն պետությունների ցուցակից, որոնց քաղաքացիները երկիր մուտքի սահմանափակումների են ենթարկվում: Այս մասին հայտնել է AP գործակալությունը:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ հպարտ է ներկայացնելու «Խոստումը» ֆիլմը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Այս մասին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
«Զուգահեռ ներմուծում»-ը թույլ կտա ԵԱՏՄ երկրներում զգալիորեն նվազեցնել բազմաթիվ ներկրվող ապրանքների գները, այդ թվում՝ հինգ անգամ դեղամիջոցների, 2-3 անգամ՝ ավտոպահեստամասերի, օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի գները:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 28-ին, ժամը 15.30-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցի 4 շենքից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Կարեն Ս.:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է մանրազնին ստուգման ենթարկել երկիր մուտք գործող ներգաղթյալներին։
«Թող որեւէ մեկի մոտ չձեւավորվի այնպիսի մի պատկերացում, որ կա մի կոճակ, որը սեղմելու դեպքում չգիտես՝ ինչեր կլինեն: Կարծում եմ՝ դա բոլորս հասկանում ենք, եւ չի կարելի հերթական անգամ ընկնել անհարկի ակնկալիքների մեջ, որից հետո չստացվելու դեպքում մտածել՝ ինչու չեղավ»:
ԱՄՆ Ալաբամա նահանգում 73-ամյա վարորդը մխրճվել է կառնավալային Mardi Gras երթի մասնակիցների մեջ։
Արդեն 10 օրից ավելի է արտակարգ իրավիճակ է տիրում Երևան քաղաքում: Տիգրան Մեծ պողոտա 3-րդ շենքի բնակիչները ամեն օր աղոթում են, որ առանց այն էլ խալխլված շենքը պարսիկների օյինբազությունների հետևանքով չփլվի:
Վրաստանն ու Ադրբեջանը կստեղծեն սահմանային կոմիսարների ինստիտուտ։ Համապատասխան հուշագիրը կստորագրվի մոտ ժամանակներս Վրաստանի ՆԳՆ-ի և Ադրբեջանի պետական սահմանային ծառայության միջև, հայտնում է newsgeorgia.ge-ը։
Գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն:
Ադրբեջանի ԱԳՆ-ն զգալիորեն չի ընդլայնի «սև ցուցակը»` կապված ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի անցկացման ժամանակ այնտեղ ժամանած 104 դիտորդների հետ, քանի որ նրանց մեծ մասը արդեն «նոն-գրատա» անձ է։
Գործարար պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Կարեն Շահմուրադյանը մինչ ՀՅԴ-ի ցուցակի հրապարակելը, «Իրավունք»-ին ասել էր, որ չի ցանկանում օրենսդիր գործունեությամբ զբաղվել, քանի որ «գործերը շատացել են, եղբայրը չի կարողանա հասցնել ամեն ինչ»։ ՀՅԴ-ի ցուցակը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ ցուցակի վերջին համարը Շահմուրադյանն է։
Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի վերջին դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է կողմերի միջև բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման նպատակով։
«Զանգել էի ես ոստիկաններից մեկին՝ աղջիկ էր, ու պատրվակը դա էր, ինքը կանչեց ու ասեց, թե խի՞ եմ ես զանգահարել։ Էդ աղջկան հավանել էի, զանգել էի։ Ես էդ աղջկան ոչ վատ բան եմ ասել․․․ իմ գրածն էլ էդ աղջիկն ունի, թե ես ինչ եմ իրեն գրել, ես սկի չեմ զանգել»։
Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Միքայել Հ.-ն:
ԱՄՆ-ը ցանկանում է գտնել նոր ընկերներ և դաշնակիցներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված իր ելույթի ժամանակ։
Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և «Դ-44» տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ):
Ռուսական «Իզվեստիա» թերթին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:
«Պարոն Աշոտ Աղաբաբյանի հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք, մշտապես էլ իրար հետ կապ ունեցել ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։
Նորություն չէ, որ ադրբեջանցի զինվորները մի վատ սովորություն ունեն՝ թողնել սպանված զինակիցներին հենց պատերազմի դաշտում:
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով ՀՀԿ ընտրացուցակի մասին, որի առաջատար համարները զբաղեցնողները ռեյտինգային ընտրակարգով չեն առաջադրվել, ասել է. «Ռեյտինգայինով առաջադրվում են այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ պատկերացնում են, որ հանրության մեջ իրենց Էլեկտորատը կունենան»։
«Գրքից տպավորությունս այնպիսին է, կարծես փելեշյանական տիեզերքն անվերջանալի է։ Քաջ գիտակցելով, որ տիեզերքն, այնուամենայնիվ, սահմանափակ է, Փելեշյանը կարողանում է մեզ ստիպել մտածելու անվերջության մեջ և հենց այդ անվերջությունն է, որ կոչվում է իրական արվեստ։ Դրա մեջ մենք փորձում ենք անսահմանափակ երազել և երազները իրականություն դարձնել։ Կարծում եմ, որքան էլ ձևակերպումներ բարձրաձայնենք, վերջնական գնահատական Փելեշյանին չենք կարող տալ»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Փետրվարի 28-ին, ժամը 23:58 ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Միկրո շրջան» թաղամասից դեպի «Կենտրոն» թաղամաս հանրակացարանների մոտակայքում ավտոմեքենան բախվել է էլ սյանը, կա գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում անցկացվելու է տարբեր թեմաներով 73 հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, բավականին ինքնատիպ է անցել ՀՀԿ վերջին ԳՄ նիստը:
Ադրբեջանական գյուղերը, որոնք սահմանակից են Մարտակերտի շրջանին, գրեթե ամբողջովին դատարկվել են: Բնակիչները զանգվածաբար լքում են սահմանային բնակավայրերը:
Իմ բոլոր հայ բարեկամներին ուզում եմ կոչ անել, որ այս ընտրություններում ապահովված կլինի նրանց քվեների գաղտնիությունը, նրանք կարող են ընտրել ում ցանկանում են՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին կամ որևէ այլ ընդդիմադիր ուժի:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում արդեն հասկացել են, որ չեն կարողանալու հաղթահարել 7 տոկոսի շեմը եւ չեն հայտնվելու ԱԺ-ում։ Հիասթափությունն այն աստիճան է, որ այդ դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության ԱԺ պատգամավորներից եւ ոչ ոք ԱԺ քառօրյային ամբիոնից ելույթ չի ունենում։