 
                        Ռուսական կողմը սպասում է Բաքվի պատասխանին Լապշինի հետ հանդիպման հարցման վերաբերյալ
 
                                    ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցները սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին՝ Բաքվի քննչական մեկուսարանում պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման հարցման համար: Դատական գործընթացն սկսելու ժամկետների մասին դեռ ոչինչ հայտնի չէ, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը։
«Ես երեկ հանդիպում եմ ունեցել իմ պաշտպանյալ Ալեքսանդր Լապշինի հետ։ Նա չի հայտնել պահման պայմանների հետ կապված բողոք։ Ամեն ինչ նորմալ է»,- ասել է փաստաբանը։
«Դեռ ոչինչ հայտնի չէ դատական գործընթացն սկսելու ժամկետների մասին»,- ասել է փաստաբանը։
Նրա խոքով՝ ՌԴ և Իսրայելի դեսպանատների աշխատակիցները սպասում են ադրբեջանական կողմի համապատասխան պատասխանին՝ կապված Լապշինի հետ հանդիպման հետ։
«Սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին»,- ասել է փաստաբանը։
Նա նաև մեկնաբանել է ԶԼՄ-ների հրապարակումները Լապշինի և կնոջ հնարավոր հանդիպման մասին։ «Դա դեռևս հարցականի տակ է»,- ասել է RIA Novosti-ի զրուցակիցը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        