Բաժիններ՝

«Աբխազական երկաթուղու վերականգնման բանակցություններ չեն ընթանում». Աբաշիձե

Աբխազիայի երկաթուղային ճանապարհի վերականգնման հարցն անմիջականորեն կապված է Վրաստանի տարածքային ամբողջականության հետ։ Հավանաբար, միայն տվյալ համատեքստում է կարելի քննարկել այդ հարցը, սակայն ոչ մի տեղ տվյալ թեմայով բանակցություն չի ընթանում, iPress-ին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» իշխանության ղեկին եղած ժամանակ ռուսական բիզնեսին է վաճառել երկրի համար կարևոր օբյեկտները։
«Ինչ վերաբերում է մեր ընդդիմությանը, ելնելով իրենց բնույթից, նրանք ամենուր տեսնում են կեղծիք, երկերեսանիություն, գործարքներ և գաղտնիքներ։

4 տարի է, ինչ նրանք այդ մասին խոսում են։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ մի բանակցություն Աբխազիայի երկաթուղային ճանապարհի վերականգնման վերաբերյալ չի ընթանում»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք Հայաստանը հարց չի բարձրացրել Աբխազիայի երկաթուղու վերականգնման վերաբերյալ, վերջինս պատասխանել է, թե Վրաստանի կառավարությունը «ոչ մի տեղ այդ հարցը չի քննարկում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728