Լևոն Յոլյանը, առանց դեմ ու ձեռնպահ ձայների, ընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահ

Լևոն Յոլյանն ընտրվեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ: Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները:

«Տեղի է ունեցել Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նիստը, որն արձանագրել է, որ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի համար առաջադրված Լևոն Յոլյանի թեկնածության քվեարկությանը ԱԺ 130 պատգամավորներից մասնակցել է 101-ը: Կողմ է քվեարկել 99 պատգամավոր, 2 քվեաթերթիկ հանձնաժողովի կողմից համարվել է անվավեր: Այսպիսով, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ է ընտրվում Լևոն Յոլյանը»,- նշեց Սուքիաս Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728