Բաժիններ՝

«Բարսելոնան» կփորձի ստորագրել Վիլլիանին, եթե չկարողանա գնել Կոուտինիոյին

«Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Վիլլիանը հետաքրքրել է «Բարսելոնային»:

Կատալոնական ակումբը նախկինի նման մտադիր է գնել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին: 25-ամյա բրազիլացին «Բարսելոնայի» հունվարյան առաջնահերթ նպատակն է: Ամռանը կատալոնացիները չկարողացան ձևակերպել Կոուտինիոյի տեղափոխությունը:

Վիլլիանը դիտարկվում է՝ որպես այլընտրանքային տարբերակ: «Բարսելոնան» կփորձի ստորագրել նրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե նորից չկարողանա ձեռք բերել Կոուտինիոյին:

29-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: Նշենք, որ Կոուտինիոն և Վիլլիանը գործակալ Ժուլիանո Վերտոլուչիի հաճախորդներն են: Այս գործակալն ամռանն առանցքային դեր խաղաց կիսապաշտպան Պաուլինիոյի՝ «Գուանչժոու Էվերգրանդից» «Բարսելոնա» տեղափոխվելու վերաբերյալ բանակցություններում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս