Բաժիններ՝

Շուլցը նշել է կոալիցիոն կառավարության շուրջ բանակցություններ սկսելու պայմանը

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը նշել է ենթադրվող «մեծ կոալիցիայի» շրջանակներում ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի հետ համագործակցության նախնական պահանջները: Բանակցությունների գլխավոր թեմաները պետք է դառնան Եվրամիության եւ Գերմանիայի սոցիալական համակարգի համընդգրկուն բարեփոխումները։

«Գերմանիայի նորացումը, մեզ անհրաժեշտ բնագավառների արդիականացումը պետք է կողք-կողքի ընթանան Եվրոպայի արդիականացման հետ: Առանց դրա ԳՍԴԿ-ն, միանգամայն ստույգ, չի մասնակցի համերկրային կառավարությանը»,-հայտարարել է նա:

Դեկտեմբերի 1-ին ավելի վաղ Bild տաբլոիդը հայտնել է, որ ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքը՝ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պայմանավորվել են բանակցություններ սկսել այսպես կոչված «մեծ կոալիցիայի» ձեւավորման շուրջ: Նոյեմբերի 30-ի երեկոյան Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպում է անցկացրել կուսակցությունների առաջնորդներ Անգելա Մերկելի, Հորսթ Զեեհոֆերի եւ Մարտին Շուլցի հետ:

Հրատարակության տվյալների համաձայն, քաղաքական գործիչները քննարկել են կառավարության ձեւավորման բոլոր հնարավոր տարբերակները՝ «մեծ կոալիցիան», փոքրամասնության կառավարությունը, նոր ընտրությունները, բայց արդյունքում պայմանավորվել են բանակցություններ սկսել «մեծ կոալիցիայի» մեջ մտնելու շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս