Բաժիններ՝

Սեմ Էլարդայսը գլխավորեց «Էվերթոնը» և բարելավեց սեփական ռեկորդն ԱՊԼ-ում

Մեծ Սեմի 7-րդ թիմը: «Էվերթոնը» հայտարարեց Սեմ Էլարդայսին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: 63-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը:

«Էվերթոնը» յուրահատուկ ակումբ է, և ես մեծ էնտուզիազմով անցնում եմ այդ աշխատանքին: Անխոս, ակումբն անցնում է բարդ ժամանակների միջով, բայց ես հուսով եմ, որ կարող եմ, որքան հնարավոր է, շուտ այդ դժվարությունները թողնել անցյալում»,- հայտարարել է Սեմը:

«Էվերթոնը» դարձավ Էլարդայսի 7-րդ ակումբն ԱՊԼ-ում: Ոչ մի այլ մարզիչ չի փոխել 5 թիմից ավելի շատ: «Էվերթոնն» ամառային տրանսֆերների վրա ծախսել էր 141.3 մլն եվրո, բայց 15-րդ տուրից առաջ տեղավորվել է 13-րդ հորիզոնականում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031