««Արմենալն» ավելացրել է իր արտահանումը ԵՄ երկրներ». Արմեն Աշոտյան

Այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրեց մի օրինակ, որ Հայաստանը ոչ միայն հռետորաբանական կամուրջ է Եվրամիության ու Եվրասիական միությունների միջև, այլ իրապես բենեֆիտ բերող։

«Դա արդեն կա՝ Ռուսաստանում գործում է «Ռուսալ» գործարանը, որն ալյումին արտադրող հիմնական գործարաններից մեկն է աշխարհի մակարդակով, սակայն սանկցիաների տակ է շատ ուղղություննրով։ Հայաստանում գործում է դրա դուստր ձեռնարկությունը՝ «Արմենալը», և ավելացրել է իր արտահանումը ԵՄ երկրներ։

Այսինքն՝ Հայաստանի դերը որպես տնտեսական կապող օղակ, թեկուզ մեկ գերհսկա գործարանի պարագայում, ակնհայտ է»,- ասաց Ա.Աշոտյանը։

Նրա կարծիքով՝ բոլոր կողմերը պետք է վայր դնեն կոնֆրոնտացիոն հռետորաբանությունը և հոգեբանությունն ու աշխատեն այնպես, որ կարողանան գտնել ընդհանուր լեզու. «Լավ կլինի, որ այդ լեզուն լինի հայերեն։ Կարծում եմ՝ դա հնարավոր է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031