
ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը և սոցիալ-դեմոկրատները պայմանավորվել են կոալիցիոն բանակցությունների շուրջ. Bild

ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքը՝ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) պայմանավորվել են բանակցություններ սկսել այսպես կոչված «մեծ կոալիցիայի» ձեւավորման շուրջ:
Այդ մասին հայտնել է Bild տաբլոիդը: Նոյեմբերի 30-ի երեկոյան Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպում է անցկացրել կուսակցությունների առաջնորդներ Անգելա Մերկելի, Հորսթ Զեեհոֆերի եւ Մարտին Շուլցի հետ:
Հրատարակության տվյալների համաձայն, քաղաքական գործիչները քննարկել են կառավարության ձեւավորման բոլոր հնարավոր տարբերակները՝ «մեծ կոալիցիան», փոքրամասնության կառավարությունը, նոր ընտրությունները, բայց արդյունքում պայմանավորվել են բանակցություններ սկսել «մեծ կոալիցիայի» մեջ մտնելու շուրջ: Դեկտեմբերի 4-ին սոցիալ-դեմոկտրատների վարչությունը որոշում կընդունի բանակցություններ սկսելու մանդատ տալու շուրջ: Պաշտոնական հայտարարություններ դեռեւս չեն եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: