
Դավիդ Սիլվան երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Իսպանացին տրամադրված է 3-րդ անգամ դառնալ չեմպիոն «քաղաքայինների» հետ: Իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ևս մեկ տարով (մինչև 2020թ.):
«Ես երջանիկ եմ՝ ապագաս կապելով «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ես հպարտանում եմ նրանով, ինչի հասել եմ ակումբի հետ 7 և կես մրցաշրջանների ընթացքում:
Ես զգացողություն ունեմ, որ Պեպի գլխավորությամբ մեր թիմը գտնվում է գերազանց դիրքում այս մրցաշրջանում չեմպիոնությունը նվաճելու համար»,- ասել է 31-ամյա իսպանացին «քաղաքայինների» պաշտոնական կայքին:
Սիլվան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Վալենսիայից» 2010 թվականին՝ 28.75 մլն եվրոյով: «Մանչեսթեր Սիթիի» հետ Սիլվան հաղթել է 2 Պրեմիեր լիգա, 2 Լիգայի գավաթ, մեկական Անգլիայի գավաթ և Սուպերգավաթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը