««Եվ-և», «կամ-կամ» կամ «կամուրջ» արտահայտությունները որևէ կապ չունեն ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագրի հետ». Հովհաննես Իգիթյան

«Այս օրերին քաղաքական գործիչների «և-և», «կամ-կամ» կամ «կամուրջ» արտահայտությունները որևէ կապ չունեն ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագրի հետ, որն այդ խնդիրերի համար չէ ստեղծված։ Դա ուղղակի հնարավորություն է, որը Հայաստանին տալիս է տնտեսապես զարգացնել և ոչ միայն ընդօրինակել այն զարգացումներին, որոնք քաղաքակիրթ պետություններն ունեն, այլ նաև բացել իր տարածքն այլ արտադրողների համար»,- այսօր այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Ըստ նրա՝ այլ երկրների տնտեսական հրաշքը ոչ թե աշխարհին ռեսուրս և հումք տալու արդյունք է, այլ պարզապես իրենց տարածքն այլ արտադրանքի համար բացելու։

Հ.Իգիթյանը կարևորեց, որ այս համաձայնագիրը նման հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, և ԵԱՏՄ-ն այստեղ որևէ նշանակություն չունի. «Շատ կարևոր է, որ 2013 թ.-ին Եվրամիությունը ոչ միայն չի պատժել Հայաստանին, այլ հակառակը, ընդլայնել է GSP+-ը թե քանակների, թե քվոտաների տեսակետից։ Մենք GSP+-ն օգտագործում ենք 10% չափով»։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս