Բաժիններ՝

Ցյուրիխում ԱՄՆ-ի հյուպատոսության անձնակազմին տարահանել են կասկածելի առարկայի պատճառով

Անվտանգության ծառայությունները նոյեմբերի 20-ին Ցյուրիխում ԱՄՆ-ի հյուպատոսության անձնակազմին տարահանել են այն բանից հետո, երբ շենքի նախասրահում պլաստիկե կասկածելի փաթեթ են հայտնաբերել:

Այդ մասին հայտնել է Blick տեղական հրատարակությունը: Փաթեթի վրա գրված է եղել, որ այն նախատեսված է «ԱՄՆ-ի ընկերության համար» եւ «SWAT-ի անձնակազմի» այսինքն՝ ամերիկյան իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանման համար: Նաեւ փաթեթի վրա նշված է եղել հեռախոսի համար: Իրադարձությունների վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ: Փողոցը, որտեղ գտնվում է հյուպատոսարանը, փակված է: Պատարահարի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս